News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Ինտրիգ ման մի եկեք այնտեղ, որտեղ չկա: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է «Ծառուկյան» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Նոռա Առուստամյանը, որը մանդատ է ստացել նախօրեին՝ Խաչիկ Մանուկյանի մանդատը վայր դնելու արդյունքում: Ավելի վաղ նույն ընտրական տարածքից ինքնաբացարկի դիմում էր գրել նաև նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը:

Հարցին, թե ինչպե՞ս է պատրաստվում աշխատել՝ հաշվի առնելով, որ ըստ լուրերի, Խաչիկ Մանուկյանին ստիպեցին հրաժարվել մանդատիցՆորա Առուստամյանը պատասխանեց. «Ստիպողաբար որեւէ բան տեղի չի ունեցել: Մի ման եկեք մի բան, որը չկա: ԿԸՀ կայքը բոլորի համար հասանելի է, իմ հավաքած ձայների թիվը կարող եք տեսնել, ինքնաբացարկների դիմումների հիման վրա «Ծառուկյան» դաշինքի որոշման արդյունքում ստացել եմ ինձ հասանելիք մանդատը»:

Անդրադառնալով տեղեկություններին, որ իր հայրը՝ Սեդրակ Առուստամյանը կես մլն դոլար էր ծախսել ընտրությունների ընթացքում եւ դա է պատճառը, որ ինքը հայտնվել է խորհրդարանում, նորընտիր պատգամավորն արձագանքեց. «Ես Ձեզ խնդրում եմ, ինտրիգ ման մի եկեք այնտեղ, որտեղ չկա»:

Նորա Առուստամյանն ասաց, որ լինելու է ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հանձնաժողովում: Իսկ երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակին անդրադառնալով էլ նշեց. «Ես ձեզ խնդրում եմ, որպես երիտասարդ ես ունեմ բավականին աշխատանք եւ գիտեմ ինչ պետք է անեմ: Դուք եւս ապրում եք ինձ հետ նույն երկրում: Մենք այստեղ նրա համար ենք, որ փորձենք խնդիրները լուծենք»:

Տպել
Ամենաշատ