News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Waagner & Biro Bridge Systems» շինարարական ընկերությունը ցանկություն է հայտնել իրականացնել Սպիտակ քաղաքում նախատեսվող կամրջի շինարարությունը։ Այս մասին մայիսի 30-ին, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հետ հանդիպման ժամանակ նշել է «Waagner & Biro Bridge Systems»-ի վաճառքի տարածաշրջանային տնօրեն Օսվալդ Հաթերը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ կամրջաշինության ոլորտում «Waagner & Biro Bridge Systems» ընկերությունը շատ հարուստ փորձ ունի: Տարաբնույթ կառուցվածքներով, այդ թվում` նաեւ սեյսմակայուն, կամուրջներ է կառուցել աշխարհի տարբեր երկրներում։ Ընկերությունը ցանկություն է հայտնել իրականացնել Սպիտակ քաղաքում նախատեսվող կամրջի շինարարությունը։

Նախարարին ներկայացնելով կամրջի հնարավոր տարբերակները,  նախատեսվող կառուցման եղանակները՝ Օսվալդ  Հաթերն ընդգծեց, որ կարող են մեկ տարում կամրջի շինարարությունն ամբողջությամբ ավարտել։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց նախարարության մասնագետների հետ տեղում աշխատանքներին ծանոթանալուց հետո քննարկել համագործակցության հնարավորությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Ամենաշատ