News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը


Շատ ուշադիր պետք է լինել, որ մեր չինովնիկը իրան չափազանց կարեւոր չզգա: Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, կառավարության նիստի օրակարգին անցնելուց հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով պարենային ու ոչ պարենային արտադրանքի փորձարկման լաբորատորիաների գործունեությանը:

Նա հայտարարեց, որ մի շարք հավատարմագրված պարենային ու ոչ պարենային արտադրանքի փորձարկման լաբորատորիաների նախնական մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվել են հայտագրված ոլորտներից դուրս ոչ ամբողջական ու հակասող փորձարկումների դեպքեր, որոնք հանդիսանում են լաբորատորիաների գործունեությունը դադարեցնելու կամ կասեցնելու հիմքեր։

Նա նշեց, որ նշված դեպքերը բարձրացնում են Հայաստանի շուկայում իրացվող պարենային եւ ոչ պարենային արտադրանքի վտանգավորության ռիսկերը, նաեւ բացասաբար են ազդում ատադրանքի վարկանիշի վրա։

«ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարին հանձնարարում եմ մեկամսյա ժամկետում փորձարկման լաբորատորիաների մասնակցությամբ կազմակերպել ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի միատեսակ կիրառման վերաբերյալ քննարկումներ, ձեռնարկել միջոցներ՝ քննարկումների ընթացքում ի հատ եկած կամ բարձարձայնված խնդիրների լուծման ուղղությամբ», - ասաց վարչապետը։

Կարեն Կարապետյանը հանձնարարեց հատուկ ուշադրություն դարձնել գործող իրավական ակտերով նախատեսված արտահերթ ու պարբերաբար գնահատումներ իրականացվող ընթացակարգերին։

«Մեկամսյա ժամկետում հավատարմագրված բոլոր լաբորատորիաներում իրականացնել արտահերթ գնահատումներ ՝ հատուկ ուշադրություն դարձնելով հավատարմագրման ոլորտից դուրս ոչ լիարժեք և օրենսդրությանը հակասող փորձարկումներ իրականացնելու փաստերի վրա: Շատ ուշադիր պետք է լինել, որ մեր չինովնիկը իրեն չափազանց կարևոր չզգա: Մենք լաբորատորիաները լիբերալիզացրել ենք, որպեսզի բիզնես անող մարդկանց հնարավորություն տանք: Մյուս կողմից մենք այդ լաբորատորիաների հավաստիության վրա պետք է վստահ լինենք, որ որեւիցե երկրում դա մեր վարկանիշը չի գցում»,-ընդգծեց վարչապետը՝ հավելելով. «Ստեղ վտանգ կա, հատուկ հսկողության տակ կդնեք, որ լաբորատորիաներում աժիոտաժ չառաջացնենք ու կոռուպցիոն ռիսկերը նվազեցնենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արգենտինան ՀՀ ներդրումային կարևոր գործընկերներից է՝ 5-րդը մեր տնտեսության մեջ ներդրումների ծավալով. Պապոյան
Նախարարն իր ելույթում գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հաջողվել է...
«Կանայք գյուղատնտեսությունում». ՖԻՆՔԱ Հայաստանի՝ կանանց կարողությունների զարգացմանն ուղված հերթական նախագիծը
ՖԻՆՔԱ միջազգային ցանցը այս տարի նշում է իր 25-ամյա հաջող գործունեությունը Հայաստանում...
Անվճար նախագիծ․ Մոդուլեքս ընկերության վիկտորինան «Շինարարություն և ինտերիեր 2024» էքսպոյին
Շինարարական ոլորտին վերաբերող 5 հարցերին ճիշտ պատասխանած այցելուները ընկերության կողմից ստացան նվեր քարտ...
Փաշինյանը կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին 3 օրով գործուղում է Ժնև
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ…
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 23-ին, կազմել է…
ՄԱԿ-ի փորձագետները կմշակեն ՀՀ քաղաքաշինության, բնակարանային տնտեսության կառավարման վերաբերյալ նոր փաստաթուղթ
Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ Հայաստան է եկել Միավորված ազգերի կազմակերպության եվրոպական տնտեսական հանձնաժողովի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ