News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
USD
477.53
EUR
539.8
RUB
7.55
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը


Օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը բացասական է, ինչը, հիմնականում,  պայմանավորված է նրանով, որ բազմաթիվ կանխավճարներ են իրականացվել ներդրումային ծրագրերի շրջանակներում, որպեսզի հիմնական միջոցները գան Հայաստանի Հանրապետություն և դա երևում է որպես բացասական: Այս մասին, այսօր՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումնեի նախարար Սուրեն Կարայանը։

«Ուղղակի ներդրումների ներհոսքը դրական է։ 19.7 միլիարդի կարգի օտարերկրյա ուղղակի ներդրումներ են իրականացվել առաջին եռամսյակում։ Դրան գումարած՝ բազմաթիվ ներդրումներ են իրականացվել տեղական ներդրողների կողմից, նաև վերաներդրումներ են իրականացվել»,-նշեց նախարարը։

Նրա խոսքով, զուտ ներհոսքի բացասական լինելը չի կարելի համարել որպես կապիտալի արտահոսք Հայաստանից, որովհետև դրա մեջ մտած են այն գումարները, որոնք Հայաստանի կազմակերպությունների կողմից՝ որպես կանխավճար կամ որպես վճար, փոխանցվել են օտարերկրյան  արտադրողներին՝ հիմնականում միջոցներ ձեռք բերելու համար:

Ինչ վերաբերում է խոստացած 800 միլիոն դոլարի ներդրումներին, Կարայանն ասաց. «Զգալի ներդրումներ արդեն արվել են։ Մենք մոնիթորինգ ենք անում 460 միլիոն ներդումային ծրագրերի շրջանակներում, ես կարող եմ վստահաբար ասել, որ 3-4 ամսվա արդյունքներով մոտ 130-140 միլիոն՝ այդ 460 միլիոնից, արդեն փաստացի իրականացված է, բայց բոլորն էլ ընթացքի մեջ են, չկա մի ներդրումային ծրագիր, որը կանգնած լինի կամ դեռ սկսված չլինի»:

Նախարարը վստահեցրեց, որ բոլոր այն խոստումները, որ տվել են, ոչ միայն կկատարեն, այլև կգերակատարեն. «Ես մեծ հույսեր ունեմ այդ առումով։ Դրա մասին վկայում են վիճակագրական պետական ծառայության հրապարակած թվերը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Տաշիր» բարեգործական հիմնադրամի ծրագիրը Վանաձորի վագոն-տնակներում ապրող ընտանիքների համար (ֆոտո)
Նախագծի շնորհիվ այսօր արդեն Գյումրու 20 ընտանիք ապահովված է սեփական բնակարանով...
ՊԵԿ-ը հրավիրում է շահագրգիռ անձանց ներկա լինել հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի նիստին
Տեղեկացնում ենք, որ համաձայն ՀՀ ՊԵԿ նախագահի 2018 թվականի փետրվարի 21-ի թիվ 102-Ն հրամանով հաստատված ՀՀ ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների…
«Լուսավոր Հայաստան»-ի կողմից շրջանառության մեջ է դրվել «Ընդերքի մասին» օրենսգրքում փոփոխությունների նախագիծը
Մինչդեռ, ընդերքօգտագործող կազմակերպությունում անգամ չնչին մասնաբաժին ունեցող անձիք փաստացի տիրապետում են խոշոր միջոցների եւ նրանց…
Մոնումենտի բարձրունքում, Հյուսիսային պողոտայում անշարժ գույքի կադաստրային արժեքը շոշափելի բարձրանալու է. Ս. Պետրոսյան
Այսօր չի հարկվում այն գույքը, որը 3 մլն դրամից պակաս կադաստրային արժեք ունի…
Տավուշի մարզում կիրականացվեն նորարարական գյուղատնտեսական նախագծեր․ հուշագիր է ստորագրվել
ՀՀ ՏԿԵ նախարարության եւ Ֆրանսիայի հայկական հիմնադրամի միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր…
Ծրագրի շրջանակում գյուղական համայնքներում կապահովվի հողօգտագործողների սեզոնային զբաղվածությունը
Ծրագրում կարող են ընդգրկվել մինչեւ 3 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող…