News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հունիսի 1-ին կառավարության նիստի ժամանակ իր ելույթում կոչ է արել զերծ մնալ ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի գործով «նախնական եզրակացություններից», հայտնում է «Վրաստան օնլայնը»։

«Շատ լավ հասկանում եմ քաղաքացիների ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատող ոչ կառավարական սեկտորի հուզումը, սակայն անընդունելի է նախնական եզրակացություններ անելը։ Առավել եւս անընդունելի է պետական անվտանգության մասին հոգ տանող կառույցների վարկաբեկումը»,- հայտնել է վարչապետը։ «Եթե մենք աջակցենք պետական կառույցների հանդեպ վստահության նվազմանը, մեզ համար շատ դժվար կլինի պաշտպանել մեր երկրի անվտանգությունը»,- հայտնել է նա։

Նա կոչ է արել իրավապահ մարմիններին «հնարավորինս կարճ ժամկետներում անել ամեն ինչ, որպեսզի այդ հարցը հետաքննվի ու որպեսզ ի մեր երկրում ոչ ոք կասկած չունենա այն կապակցությամբ , որ մարդու իրավունքները պաշտպանված են»։

Վարչապետ Կվիրիկաշվիլին նշել է, որ Վրաստանի հատուկ ծառայությունների կողմից Աֆղան Մուխթարլիի հնարավոր փոխանցման կապակցությամբ «շահարկումները» «կտրականապես անթույլատրելի են»։ «Բնականաբար, բացառում եմ, որ պետական կառույցները ներառված լինեն նման որեւէ բանի»,- հայտնել է նա ու հավելել, որ «ընթանում է հետաքննություն ու սպասենք հետաքննության եզրակացությանը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Ամենաշատ