News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանն աշխատում է երկիրը շրջանցող տրասնպորտային եւ էնեգտեիկ նախագծերի այլընտրանքային՝ Հյուսիս-Հարավ միջանցքի ուղղությամբ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը։

Խոսելով այն մասին, որ Հայաստանը շատ դեպքերում քաղաքական պատճառներով դուրս է մնում տարածաշրջանային էներգետիկ ծրագրերից, ինչպես, օրինակ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Հարությունյանը նշեց. «Պարզ է, որ եթե նավթա եւ գազատարների ստեղծման համար կա ուղիղ, ավելի մատչելի ճանապարհ, եւ քաղաքական պատճառներով այդ ճանապարհը չի օգտագործվում, միանշանակ, դա չի կարող արդարացվել։ Սակայն մենք բոլորս հասկանում ենք, թե ինչ պատճառներով է դա արվում եւ աշխատում ենք այլընտրանքային նախագծի ուղղությամբ՝ Հյուսիս-Հարավ միջանցքի։ Մենք լուրջ տարանցիկ երկիր դառնալու իրական հնարավորոթյուններ ունենք»։ Այսինքն՝ Հայաստանը, փոխնախարարի համաձայն, նման նախագծերում իրեն շրջանցելն անցնակալի քայլ է համարում եւ այլընտրանքային ուղղության շուրջ աշխատանքներ տանում։

«Իհարկե, ափսոս, որ մեր տարածաշրջանում կան ենթակառույցներ, որոնք չեն գործածվում՝ ելնելով քաղաքական նկատառումներից։ Էներգետիկան քաղաքական իրադրությունից պետք է մի փոքր բարձր լինի, քանի որ էներգետիկայի մատչելիությունը մարդու հիմնարար իրավունքն է, այլ ոչ թե շքեղություն։ Եւ եթե որեւէ երկրում էներգիայի մատչելի աղբյուր գոյություն ունի, որը կարելի է արտահանել, դրա իրականացման համար անհրաժեշտ է ստեղծել բոլոր պայմանները։ Իսկ դա իր հերթին կարող է դրական նախադրյալ դառնալ երկրների միջեւ հարաբերությունների հետագա զարգացման համար»,- ընդգծեց Հայկ Հարությունյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Հայաստանի խորհրդարանի խոսնակ. Ադրբեջանից գազ գնելը շատ լավ տարբերակ է
Ես շատ դրական եմ վերաբերվում դրան․․․
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման...
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Ամենաշատ