News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի սպորտի, տուրիզմի ու երիտասարդական քաղաքականության հարցերով փոխվարչապետ, Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահ Վիտալի Մուտկոն NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում չի հաստատել ԵՏՄ երկրներից լեգիոներների հարցում փոփոխությունների մասին լուրերը։

«Ես դեռ չեմ կարող ո՛չ մեկնաբանել, ո՛չ քննարկել այդ հարցը։ Ես նույնիսկ չեմ կարող ասել, թե երբ հնարավոր կլինի անդրադառնալ այդ թեմային։ Ո՛չ ՌՖՄ-ն, ո՛չ մյուս մարմինները դեռեւս դիմում չեն ստացել։ Ես հավելելու ոչինչ չունեմ»,- NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հարցին ի պատասխան՝ ասել է Մուտկոն։

Նշենք, որ մայիսին ակտիվորեն քննարկվում էր հարցը, որ ԵՏՄ երկրների մարզիկները ռուսական առաջնություններում լեգիոներներ չեն համարվելու։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս աջակցել է ռուսական ֆուտբոլում լեգիոներներից ամբողջությամբ հրաժարվելու գաղափարը։

Հիշեցնենք, որ ԵՏՄ երկրների համար լեգիոներների սահմանափակումը չեղարկելու մասին Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հայտարարության հիման վրա ՀՀ կառավարությունը դիմել է ԵՏՄ-ին, որտեղ էլ հարց է բարձրացվել ԵՏՄ երկրների համապատասխան օրենքներում փոփոխություններ անելու մասին։ Մասնավորապես, «Անժի»-ի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն NEWS.am-ին տված հարցազրույցում նշել է, որ ուզում է ելույթ ունենալ Հայաստանի հավաքականի կազմում, բայց սահմանափակումը խանգարում է դրան։

Նշենք, որ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը նշել է, որ գործադրվել են բոլոր ջանքերը՝ Յուրչենկոյին հավաքական հրավիրելու համար։ Բայց նրա համար խոչընդոտ էր փաստը, որ խաղալով Հայաստանի հավաքականի համար, Ռուսաստանում նա լեգիոներ կհամարվեր։

 

Վերա Մարտիրոսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիկոլ Փաշինյանը անվանել է Հայաստանի, որպես ԵՏՄ նախագահի, առաջնահերթությունները
Ցավոք, մեզ մոտ Եվրասիական տնտեսական միության տարածքում գոյություն ունի ավելի քան 60 խոչընդոտ․․․
ԵՏՄ երկրները համաձայնեցրել են կենսաթոշակային ապահովման համաձայնագհրի նախագիծը
Համաձայնագիրը թույլ կտա լուծել թոշակի արտահանման եւ ԵՏՄ այլ երկրում աշխատանքային ստաժը հաշվի առնելու հարցը…
ԵՏՄ վարչապետները փետրվարի 1-ին կքննարկեն միությունում գազի փոխադրման գնագոյացումը
Այս հարցը փետրվարի 1-ին կքննարկվի վարչապետների մակարդակով․․․
ԵՏՄ-ում կստեղծվի թվային էկոհամակարգ՝ քաղաքացիների աշխատանքի տեղավորման եւ զբաղվածության ապահովման համար
ԵՏՀ Խորհրդի անդամները քննարկել են ինտեգրացիոն միավորման զարգացման հեռանկարները․․․
Հայաստանի փոխվարչապետը Կահիրեից մեկնել է Մոսկվա
Նիստի ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում․․․
ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը զուտ տնտեսական նշանակություն ուներ․ «ԲՀ» ներկայացուցիչ
Եվրասիական տնտեսական միություն մտնելուց հետո մաքսային տուրքերի տեսքով մեր ընդհանուր գումարը կազմում է 150-200 միլիոն դոլարով ավել․․․