News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրիտանական «Daily Mail»-ը Մոսկվայի տարբեր գերեզմանատներում արված ռուսական մաֆիայի ղեկավարների շիրմաքարերի լուսանկարների շարք է ներկայացրել:

Լուսանկարիչը, որի անունը չի նշվում, շիրմաքարեր է նկարել Մոսկվայի հինգ գերեզմանատներում, այդ թվում՝ հայկական: Հոդվածում նշվում է, որ մաֆիայի պարագլուխների շիրիմները լուսանկարելն այնքան էլ դյուրին չէ, քանի որ որոշ գերեզմանատներում դրանք մշտական հսկողության տակ են:

Լուսանկարներից մեկում Վլադիմիր Օհանովի եւ նրա եղբոր՝ Ռուդոլֆի գերեզմանն է: Երկուսն էլ թաղված են հայկական գերեզմանատանը: Նշվում է,որ Ռուդոլֆ Օհանովին, իբր, սպանել է Ասլան Ուսոյանը (Դեդ Հասանը), 1990-ականներին հանցավոր աշխարհում իշխանության համար պայքարի ընթացքում: Լուսանկարներում նաեւ Դեդ Հասանի շիրիմը կա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ