News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Միջազգային հանրությունն ակտիվորեն քննարկում է ԱՄՆ նախագահի հերթական սկանդալային որոշումը: Դոնալդ Թրամփը հայտարարեց կլիմայական փոփոխությունների մասին Փարիզի համաձայնագրից Միացյալ Նահանգների դուրս գալու մասին: Նա նշեց, որ երկիրը կարող է այդ ոլորտում նոր համաձայնագիր կնքելու բանակցություններ սկսել, սակայն Գերմանիան, Իտալիան եւ Ֆրանսիան արդեն հայտարարել են, որ Փարիզի համաձայնագիրը չի կարող վերանայվել: Երեք երկրների ղեկավարները նաեւ դաշնակիցներին կոչ են արել ուժեղացնել կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին ուղղված ջանքերը։

Իսկ Թրամփը պարզաբանել է, որ որոշումը կայացրել է՝ ամերիկացի ժողովրդի շահերից ելնելով: Նա կարծում է, որ Փարիզի համաձայնագիրը ոտնահարում է ԱՄՆ-ի շահերը՝ ի նպաստ այլ երկրների, եւ կարող է Ամերիկային «մինչեւ 2025 թվականը 27 մլն աշխատատեղի կորուստ արժենալ»:

Կլիմայի փոփոխությունների հարցով Փարիզի համաձայնագիրը սահմանում է գործողությունների համաշխարհային պլանը, որոնք անհրաժեշտ են՝ գլոբալ տաքացումը զսպելու միջոցով կլիմայի վտանգավոր փոփոխություններից խուսափելու համար: Համաձայնագրին միացած կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն՝ ուղղված արտանետումների նվազեցմանը, տեխնոլոգիական վերազինմանն ու կլիմայի փոփոխություններին հարմարվելուն:

Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը պաշտոնանկ է արվել: Մեր թղթակցի հետ զրույցում Աղվան Վարդանյանը հաստատել է տեղեկությունը: Սիմոնյանին այդ պաշտոնում փոխարինելու է տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Արթուր Խաչատրյանը: Նշենք, որ Հովսեփ Սիմոնյանը Շիրակի մարզպետի պաշտոնը ստանձնել է 2016 թվականին, Հանրապետականի հետ Դաշնակցության կոալիցիա կազմելուց հետո:

Վարչապետը փորձում է տնտեսել պետության միջոցները, բայց դա չի արվելու սոցիալապես անապահով խավի հաշվին: Կարեն Կարապետյանը կարծում է, որ ծախսում ենք ավելի շատ, քան հնարավորություն ունենք, դրա համար առաջարկում է բարձրացնել միջոցների բաշխման հասցեականությունը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում վարչապետին նաեւ զեկուցել են. տեղեկատվական համակարգ են մշակում, դրա շնորհիվ կկարողանան ոչ թե մեկ-մեկ ստուգել բոլոր շահառուներին, այլ թիրախային ստուգումներ անցկացնել: Համակարգը կթվայնացնեն եւ մինչեւ 2019 թվականը կներդնեն: Վարչապետը տարակուսեց. բարեփոխումները կտրուկ են անում:

Երեւանում արտակարգ պատահար է տեղի ունեցել: Լամբադա կամրջի մոտ թիվ 23 համարի ավտոբուսը կողաշրջվել է: Նախնական տվյալներով՝ 8 տուժած, այդ թվում՝ երեխաներ, տարբեր մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել: Դարձյալ նախնական տեղեկություններով՝ տուժածներից ոչ ոք ծանր վնասվածք չի ստացել:

Սյունիքի մարզում կորած քաղաքացու դին հայտնաբերել են Ողջի գետում: Արտակարգ իրավիճակների նախարարությունը քաղաքացու անհետանալու մասին ահազանգը ստացել էր առավոտյան: Փրկարարները 49-ամյա Կարեն Նարինյանի մարմինը գետից են դուրս բերել: Նարինյանը Քաջարանի պղնձամոլիբդանային գործարանում բանվոր էր աշխատում: Ողբերգական պատահարի մանրամասներն առայժմ հայտնի չեն:

Պայմանագրային զինծառայող Մելիք Խաչատրյանի մահվան դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել, քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով: 36-ամյա Մելիք Խաչատրյանի դին կախված վիճակում հայտնաբերել էին զորամասի պահեստում: Դեպքի վայրում նաեւ նամակ են գտել: Մահացած ենթասպան Շիրակի մարզի Հառիճ համայնքից էր, տարիներ առաջ ընտանիքով տեղափոխվել էր Էջմիածին: Ամուսնացած էր, մանկահասակ երեխայի հայր, խաղաղապահ զորքերում էր ծառայում:

Վաղը երեւանյան հանդիսատեսին բլյուզի երեկո է սպասվում: Հանրապետության հրապարակում ելույթ կունենան Վլադիմիր Ավետիսյանն ու D’Black blues Orchestra-ն: Համերգը նվիրված է Հայաստանի առաջին Հանրապետության 99-րդ տարեդարձին: Երեւանյան բեմում կկայանա նաեւ ստեղծագործական կոլեկտիվի The Anthology of Blues նոր շոուի պրեմիերան: Խմբի անդամները տարբեր երկրներից երաժիշտներ են՝ Աֆրիկայից մինչեւ Եվրոպա: D’Black blues Orchestra խումբը բազմիցս ելույթ է ունեցել նաեւ Արցախում, հետագայում նույնպես կընդունեն ցանկացած հրավեր: Վլադիմիր Ավետիսյանն ասում է՝ իրենք որեւէ քաղաքական նպատակ չեն հետապնդում, պարզապես ելույթ են ունենում այնտեղ, որտեղ մարդիկ դրա կարիքն ունեն:

Դոլարն ու եվրոն նորից էժանանում են: Դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 540, ռուբլունը՝ 8 դրամ 50 լումա, ֆունտինը՝ 620 դրամ:

Հունիսի 3-ին հանրապետությունում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Ջերմաստիճանը 3-5 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +13+15, ցերեկը՝ +26+28 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ