News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Չնայած Հայաստանում հողը քաղաքացիներին հատկացվել է անկախ նրանց սեռից, փաստացի բաշխումը եւ գրանցումը կատարվել են այն մարդկանց միջեւ եւ անունով, որոնք համարվել են «տնային տնտեսությունների գլխավոր»։ Այս մասին ասված է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հրապարակած «Գենդերը, գյուղատնտեսությունը և գյուղական շրջանների զարգացումը Հայաստանում» զեկույցում:

Զեկույցի համաձայն, հողի սեփականության նկատմամբ կանանց սահմանափակ հասանելիությունը բացատրվում է նաեւ նրանով, որ այստեղ դեր է խաղում նաեւ այն ավանդույթը, երբ ամուսնությունից հետո (պատրիլոկալ ամուսնություն) հարսը տեղափոխվում է ամուսնու տուն՝ ապրելու վերջինիս ընտանիքի հետ. դրանք առավել տարածված են գյուղական բնակավայրերում։ «Ամուսնության այսպիսի ավանդական տեսակի դեպքում կանայք սովորաբար չեն պահանջում հողի սեփականության իրենց իրավունքը ո՛չ իրենց սեփական ընտանիքներում, ո՛չ էլ նոր խորթ ընտանիքներում, որովհետեւ մտավախություն ունեն, որ դա կարող է դիտվել որպես իրենց ընտանիքների հետ առճակատում»,-ասված է զեկույցում:

Բացի այդ, գոյություն ունի հողը տղա ժառանգներին տալու նախապատվություն, հատկապես պատրիլոկալ ամուսնությունների համատեքստում, երբ սովորաբար որդիներն են մնում ընտանիքում, եւ ակնկալվում է, որ նրանք են վարելու ընտանեկան տնտեսությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ