News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահից հարցազրույց վերցրած ամերիկացի լրագրող Մեգան Քելլին Պուտինին «ջերմ» ու «հաճելի» տանտեր է անվանել: NBC-ի լրագրողի խոսքով՝ տեսախցիկներն անջատելուց հետո նախագահը բոլորովին այլ մարդ է դարձել, գրում է «Daily Mail»-ը:

Նա նշել է, որ Սանկտ Պետերբուրգի ֆորումի եւ հարցազրույցի ժամանակ շատ ժամանակ է անցկացրել Ռուսաստանի նախագահի հետ:

«Դրանք երկու տարբեր մարդիկ էին: Տեսախցիկներն անջատելուց հետո նա շատ քաղաքավարի էր, հարցրեց իմ ընտանիքի մասին, պատմեց իր ընտանիքի մասին»,- պատմել է Քելլին:

Լրագրողի կարծիքով՝ Պուտինին վստահաբար դուր է գալիս, երբ իրեն մարտահրավեր են նետում: «Տեսախցիկների առջեւ նա իրեն պահում է որպես Ռուսաստանի նախագահ, որին մենք բոլորս գիտենք: Նա Վլադիմիր Պուտին դարձավ. այնպիսին, ինչպիսին նրան սիրում են ռուսները»,- նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ