News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լեւադա կենտրոնի հարցման արդյունքներով՝ Ռուսաստանի յուրաքանչյուր հինգերորդ բնակիչ (21%) կարծում է, որ վերջին ժամանակներում Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերություններում դրական առաջընթաց է գրանցվել, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

Սակայն 17%-ը հակառակն է կարծում, եւս 54%-ը երկու երկրների հարաբերություններում փոփոխություններ դեռ չի տեսնում։

Ռուսաստանում հարցվածները մտերիմ բարեկամներ են համարում Բելառուսին (46%), Չինաստանին (39%) եւ Ղազախստանին (34%)։ Ռուսաստանի բարեկամ երկրների շարքում են հայտնվել նաեւ Սիրիան (15%), Հնդկաստանը (14%), Հայաստանը (12%), Կուբան (11%), Ուզբեկստանը, Տաջիկստանն ու Ադրբեջանը (9-ական տոկոս)։

Երկրի գլխավոր թշնամիներ ռուսաստանցիները համարում են ԱՄՆ-ին (69%), Ուկրաինային (50%) եւ Գերմանիային (24%)։ Ըստ հարցվածների՝ Ռուսաստանի հանդեպ թշնամաբար են տրամադրված նաեւ Լատվիան ու Լիտվան (24-ական տոկոս), Լեհաստանը (21%), Էստոնիան (15%), Մեծ Բրիտանիան (9%), Վրաստանը (9%) եւ Ֆրանսիան (8%)։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Հայաստանը ողջ աշխարհի աչքի առաջ վերածում են Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիքի
Հայաստանը՝ հավաքական Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիք...
Ինչքան մեզ է պետք եղել ռուս սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, երկու այդքան էլ ՌԴ-ին է պետք եղել. ԱԺ նախագահ
Պետք է ֆիքսել, որ Հայաստանն անկախ պետություն է, պետք է այդ մտքի հետ մերվել, հաշվի նստել…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
20 ռուսական ընկերություններ ՀՀ-ում մասնակցել են սննդի ոլորտում գործարար առաքելության միջոցառմանը
Երկու երկրների միջև մենք տեսնում ենք համագործակցության մեծ ներուժ, որը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման...
Պեսկով. Բարեկամ Հայաստանի հետ հարաբերություններում բավականին բարդ շրջան ենք ապրում
Պեսկովի խոսքով, «կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը...
«Ժողովուրդ». Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել
Իշխանականներից միայն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ՔՊ-ական ռուս պատգամավոր Ալեքսեյ...
Ամենաշատ