News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վրաստանը բոլոր դավանանքների ու եկեղեցիների հանդեպ հանդուրժողական քաղաքականություն է վարում։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի փոխվարչապետ, եվրատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Գեորգի Բարամիձեն` նոյեմբերի 24-ին Պրահայում «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում:

«Կա՞ արդյոք մի դեպք, որ հայկական եկեղեցին խնդիր է ունեցել իր իրավունքները իրականացնելու գործում։ Կա՞ որեւէ խնդիր` երբեք խնդիր չի եղել», - ասել է նա:

Բարամիձեի խոսքով, Վրաստանում չկա պաշտոնապես գրանցված եկեղեցի կամ դավանանք, որովհետեւ դրա կարիքը չունեն։ Միայն մեկ սահմանադրական համաձայնություն կա պետության եւ Վրաստանի Ուղղափառ եկեղեցու միջեւ, որը տարանջատում է իրավունքները, եւ պետությունը պատասխանատվություն է ստանձնում վերադարձնել խորհրդային ժամանակաշրջանում եկեղեցուց բռնագրավված սեփականությունը։ «Սրանից բացի` մենք գրանցված այլ եկեղեցի չունենք», - նշել է նա:

Իսկ հարցին, թե ո՞րն է չգրանցելու պատճառը, Վրաստանի փոխվարչապետը պատասխանել է. «Որովհետեւ խնդիր չկա, դրա կարիքը չկա»:

Նրա պարզաբանմամբ` եկեղեցու գրանցումը կստեղծի ահռելի իրավական տարբեր խնդիրներ. «Ինչի՞ համար. եթե որեւէ խնդիր կա, մենք պատրաստ ենք լուծել այն, եթե խնդիր չկա, ինչո՞ւ ստեղծել։ Մենք դա չենք կարող հասկանալ»:

Ինչ վերաբերում է հայ համայնքի ինտեգրումը չափից դուրս արագ կատարելուն, Բարամիձեն ասել է. «Մենք տեղյակ ենք մեր որոշ քաղաքացիների մտահոգություններին»: Նրա խոսքով` Վրաստանը նորմալ, եվրոպական երկիր է կառուցում, որտեղ յուրաքանչյուր անհատի ու էթնիկ խմբերի իրավունքները հարգվում են»։

Գեորգի Բարամիձեն նշել է, որ Վրաստանում հայկական դպրոցներ կան, «վարդերի հեղափոխությունից» հետո Ախալքալաքում ճանապարհներ են կառուցվում, ներդրումներ են արվում ենթակառույցներում։

Վրաց փոխվարչապետն ընդգծել է, որ Հայաստանի վարորդների համար եւս շատ կարեւոր է, որ Վրաստանի ճանապարհներին կոռուպցիա չկա. «Հայաստանն ապրանքների 80 տոկոսը ստանում է Վրաստանի տարածքով, հայ վարորդների համար հիմա շատ ավելի հեշտ է անցնել Վրաստանի տարածքով: Ավելի ու ավելի շատ հայ զբոսաշրջիկներ են այցելում Վրաստան։ Մենք գերազանց համագործակցություն ունենք կառավարությունների մակարդակով, նախագահների մակարդակով»:

Նշելով, որ դժվարություններ կան, նա ասել է, թե Ռուսաստանը շատ է փորձում խնդիրներ առաջացնել Հայաստանի ու Վրաստանի միջեւ, եւ մի փաստ է մատնանշել. «Ռուսաստանն առաջարկել էր բացել երկու երկրների միջեւ միակ օրինական անցակետը` Վերին Լարսը։ Վրաստանը համաձայնել էր, բայց հետո Ռուսաստանը ասաց, թե կբացի անցակետը, միայն թե այնտեղով պետք է անցնեն Հայաստանի բեռնատար ավտոմեքենաները` նպատակ ունենալով, որ մենք «ոչ» կասենք, բայց մենք «այո» ասացինք»:

Բարամիձեն կրկնել է, թե Ռուսաստանը շատ է փորձում լարվածություն սադրել երկու երկրների միջեւ: Նրա կարծիքով` հայ հասարակությունը շատ ազդեցություն է կրում ռուսական մամուլից, որն, իր խոսքով, թշնամաբար է տրամադրված Վրաստանի հանդեպ։

Նշելով, թե երկու երկրների, երկու ժողովուրդների շահերը պահանջում են զարգացնել բարեկամական հարաբերությունները, Բարամիձեն ասել է, որ երկու երկրների կառավարությունները, նախագահները, նաեւ հասարակությունը դա շատ լավ հասկանում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ