News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 15
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ներկա է գտնվել Գերազանցության կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը։

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Կենտրոնը ստեղծվել է աշխարհահռչակ ֆրանսիական «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերության եւ ռուսական «Տաշիր» ընկերությունների խմբի համատեղ ջանքերով: Գերազանցության կենտրոնը Երեւանում բացվում է «Տաշիր» ընկերությունների խմբի կազմում ընդգրկված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության եւ ֆրանսիական կազմակերպության միջեւ Փարիզում համագործակցության հուշագրի ստորագրումից երեք ամիս անց, որը տեղի է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի 08.03.2017 թվականին Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում՝ Հանրապետության նախագահի ներկայությամբ:

Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի, ԱՊՀ երկրներում «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերության նախագահ Յոհան Վանդերպլայետսի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանի, պաշտոնատար այլ անձանց եւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի ուղեկցությամբ Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել նորաբաց կենտրոնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, ստեղծված պայմաններին, ժամանակակից բարձր տեխնոլոգիաներով հագեցած սարքավորումներով կենտրոնի հնարավորություններին: Այն կառուցվել է պոլիտեխնիկական համալսարանի բազայի վրա եւ «Շնեյդեր էլեկտրիկ»-ի ու ազգային գիտական համայնքի սերտ համագործակցության առաջին փորձերից մեկը կդառնա:

Պատասխանատուների հավաստմամբ, տասնյակ ուսանողներ ու երիտասարդ գիտնականներ հնարավորություն կունենան հմտություններ զարգացնել եւ ծանոթանալ էներգետիկայի ու ավտոմատացման ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաներին: Նորաբաց կենտրոնը օգտակար կլինի նաեւ էլեկտրամատակարարման ոլորտի կայացած աշխատակիցների համար։

Կենտրոնի բացման շրջանակներում տեղի է ունեցել նաեւ «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերության, «Տաշիր» ընկերությունների խմբի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչների միջեւ քառակողմ համաձայնագրի ստորագրման արարողությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք գազի ցածր գին չենք պահանջում, տվեք մեզ 70 դոլարով. Լուկաշենկո
Սակայն մենք պայամանավորվել ենք, որ այս տարվա կեսերին կորոշենք գինը մինչեւ 2025 թվականի համա8...
ԿԾԿՀ-ն համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա»-ի 2019-2021 թթ ներդրումային ծրագիրը
Որոշումներն ուժի մեջ են մտնում «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելուն օրվան հաջորդող օրվանից…
Նավթի համաշխարհային շուկայում առաջարկի դեֆիցիտը կարող է ավելի շուտ տեղի ունենալ, քան սպասվում էր
«2019 թ. նավթի պահանջարկի աճի կանխատեսումը օրական մնում է 1,4 մլն բարելի մակարդակում, չնայած այն հանգամանքին, որ նավթի գները զգալիորեն...
Թուրքիայում սկսվում է «Թուրքական հոսք» գազատարի մի հատվածի կառուցումը
Թուրքական հոսքն» անցնում է Սեւ ծովի հատակով․․․
«Ռոսատոմը» Ադրբեջանին առաջարկել է ԱԷԿ-ի շինարարության նախագիծ իրականացնել
Ըստ նրա, Մոսկվայի առաջարկած երկրորդ տարբերակը ենթադրում է միջուկային ոլորտում համագործակցության աստիճանական աճ...
Հունվարից գազի գինը չի բարձրանա. այս հարցը քննարկել են Փաշինյանն ու Պուտինը. Գարեգին Բաղրամյանը մանրամասնում է
Սանկտ Պետերբեւրգում այս հարցով զրույց է եղել ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ, սակայն զրույցի մանրամասները նա հրաժարվում է հայտնել...
Partner news