News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանում, համաձայն օրենքի ու հայեցակարգի, պետք է կինոն զարգանա այն աստիճան, որ մասնավոր ներդրումներ անեն, տեխնիկական միջոցներ ներկրեն Հայաստան, ստուդիաներ կառուցեն: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, լրագողների հետ զրույցում նշել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Նրա խոսքով, ֆիլմեր նկարահանելու համար գումարների ներհոսքի ակնկալիքը կապված է նրա հետ, որ իրենք առաջարկում են շատ շահեկան պայմաններ. «Օրինակ, նախատեսում ենք արտասահմանյան կինո նկարահանումների համար ներդրումների 20 տոկոսի վերադարձ ֆիլմարտադրողին, վերադարձ նույն տարվա մեջ, որպեսզի այդ գումարը եւս ծախսվի Հայաստանում: Շահեկան,  շահագրգող պայմաններ ստեղծելով՝ մենք կարող ենք շահագրգռել նաեւ ներդրողներին, գործարարներին, մասնավոր ընկերություններին, որպեսզի Հայաստանում ստեղծվի արտադրական բազա»:

Նախարարն ընդգծեց, որ ամեն ինչից առաջ պետք է զարգացնել կրթական համակարգը,  որովհետեւ այսօր կինոինդուստրիայի զարգացման համար կրթական մակարդակը շատ ցածր է. «Եթե ունենք էլ որակյալ մասնագետներ, ապա նրանք չեն տիրապետում օտար լեզուներին, ուստի մենք նախատեսում ենք երկամյա դասընթացներ անգլերենով եւ առաջնային,  եւ երկրորդական  մասնագիտությունների համար»:

Ա. Ամիրյանի խոսքով, մի քանի ուղղությամբ պետք է աշխատել՝ կրթական դաշտի կարգավորում, օրենքով արտասահմանյան ներդրումների դաշտի կարգավորում, այդ ներդրումների համար ստեղծել պայմաններ, որպեսզի մյուս մասնավոր ընկերությունները ներդրումներ անեն այդ ծառայությունը մատուցելու համար:

Հարցին, թե ի՞նչ է լինելու Ազգային կինոկենտրոնի ճակատագիրը, նախարարն ասաց. «Մենք շուտով կհայտարարենք ֆիլմ-հանձնակատարի ինստիտուտի ստեղծման մասին, որը կոչված է ապահովելու համար այն խնդիրները, ինչի մասին բարձրաձայնեցի: Հաջորդ քայլը լինելու է օրենքի ընդունումը, կրթական համակարգի ստեղծումը: Երբ որ լինի օրենսդրական դաշտ, մասնագետներ, որոնք օտար լեզուների են տիրապետում, արտասահմանյան ֆիլմարտադրողների համար Հայաստանը դառնալու է հետաքրքիր, շահեկան տեղ»,- նշեց Արմեն Ամիրյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Դանիել Դանիելյանը «Ֆաջր» 42-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել...
Հայաստանում էապես կսահմանափակվի քրեական տարրերով ֆիլմերի ցուցադրությունը
Նա համոզված է, որ նման ֆիլմերը բացասաբար են անդրադառնում անչափահասների վրա։ Դրանք, ըստ...
Ամենաշատ