Թուրքիայի նախկին փոխվարչապետ Բյուլենթ Առընչի փեսան՝ Էքրեմ Եթերը ձերբակալվել է գյուլենականների դեմ գործողության շրջանակներում։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը Էքրեմ Եթերին ձերբակալել են տան մեջ եւ տեղափոխել դատախազություն։
Նշվել է, որ Էքրեմ Եթերը մեղադրվում է գյուլենական լինելու մեջ։
Դեռ 2016–ի սեպտեմբերի 2–ի հրամանով Էքրեմ Եթերը հեռացվել էր Բայազեդ Յըլդըրըմի անվան համալսարանի բժշկական ֆակուլտետից։