News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Հանրապետությունում այսօր` հունիսի 6-ին, մեկնարկել են «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի միասնական քննությունները:

Քննություններին այսօր մասնակցում է շուրջ 5 հազար դիմորդ, գործում է 29 քննական կենտրոն: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղակայված քննական կենտրոնի աշխատանքներին հետեւում էր Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Դիմորդների հետ զրուցելուց հետո նախարարը հորդորեց չվախենալ եւ հիշեցրեց, որ դիմորդների թիվն այս տարի քիչ է, ինչը նշանակում է՝ միջին միավորներով հնարավոր է ընդունել բարձրագույն ուսումնական հաստատություններ:

«Ձեր միջին գիտելիքով կարող եք ընդունվել, այնպես որ մի հուզվեք, հանգիստ ձեր քննություններն անցկացրեք եւ վստահ եղեք, որ ձեր գիտելիքներով կընդունվեք համապատասխան ֆակուլտետ»,- ասաց Լեւոն Մկրտչյանը:

Նշենք, որ այս քննական կենտրոնում քննություն է հանձնում 160 դիմորդ: Ինչպես եւ նախորդ տարիներին, ապագա ուսանողներն իրենց հետ քաղցրավենիք եւ ըմպելիքներ էին մտցրել քննական սենյակ:

Հիշեցնենք, որ դիմորդների թիվն ընդհանուր առմամբ նախորդ տարվա համեմատ նվազել է 1500-ով: Այս տարի բուհ ընդունվելու համար դիմել է 9 հազար 737 դիմորդ: Պետպատվերի համար հատկացված է 1641 տեղ 18 հազար վճարովի համակարգի համար:

Տպել
Ամենաշատ