News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


2018թ.-ին ավելի քիչ դիմորդներ են սպասվում եւ ամեն ինչ պետք է արվի, որ բարձրագույն ուսումնական հաստատություններն ուսման վարձերը չբարձրացնեն: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի դիմորդների թիվը նվազել է 1500-ով, հաջորդ տարի, ըստ նախարարի, նրանց թիվն ավելի է նվազելու՝ կապված կրթական բարեփոխման՝ 12-ամյա կրթության անցման հետ:

«Համալսարանների համար առաջիկա երկու տարիներին դժվար է լինելու, բայց դրանից հետո թվաքանակը հասնելու է մինչեւ 35 հազարի: Այժմ մենք ամեն ինչ պետք է անենք, որ ուսման վարձերի բարձրացում չլինի, հիմիկվանից գումար են տնտեսում, որ խնդրի առաջ չկանգնեն, մենք էլ ինչով կարող ենք, պետք է օգնենք նրանց»,- ասաց Լեւոն Մկրտչյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ