News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանում հունիսի 7–ին ցուցադրվելու է հայերի կոտորածների մասին պատմող թուրքական «Վանքի երեխաները» ֆիլմը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում ում «Արեւմտահայոց ազգային համագումար»-ի լիազոր ներկայացուցիչ եւ «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը:

Իր խոսքում Արագած Ախոյանը նշեց, որ «Արեւմտահայոց ազգային համագումար» միջազգային ոչ կառավարական կազմակերպության մշակույթի հանձնաժողովը  նախաձեռնել է  Հայոց ցեղասպանության եւ դրա հետեւանքների մասին թուրք հեղինակների՝ պրոդյուսեր Քազըմ Գյունդողանի եւ ռեժիսոր Նեզահաթ Գյունդողանի նկարահանած ֆիլմի երեւանյան ցուցադրությունը, որը կկայանա«Մոսկվա» կինոթատրոնում։

«Բազմիցս, տարիներ շարունակ «Վերադարձ» հիմնադրամը տարբեր մշակութային ծրագրեր է իրականացրել եւ այսօր այս առումով ունենք երկու միջոցառում: Մեկը լինելու է վաղը՝ Մոսկվա կինոթատրոնում ժամը 18:00 կցուցադրվի “Վանքի երեխաները” ֆիլմը»,-ասաց Ախոյանը՝ շեշտելով, որ  1ժամ տեւողությամբ ֆիլմը պատմում է ցեղասպանության  ժամանակ տարբեր ճանապարհներով փրկված եւ քրդերի ու թուրքերի մեջ մեծացած հայ երեխաների մասին:

Իր հերթին ֆիլմի պրոդյուսեր Քազըմ Գյունդողանը նշեց, որ Թուրքիայում մինչ օրս էլ շարունակվում է ժխտողական քաղաքականությունը կապված այդ երկրում 20-րդ դարում տեղի ունեցած բազմաթիվ ցեղասպանությունների հետ, որոնց զոհ են դարձել այդ երկրում ապրող բազմաթիվ ազգերի ներկայացուցիչները, այդ թվում նաեւ հայերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր պայքարը պետք է շարունակվի. Հայ դատի Միջին Արևելքի հանձնախումբը՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Հայ ժողովուրդն այս տարի ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունից հետո հարյուրամյա...
Իշխանության կողմից արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից
ՀՀ վարչապետի աշխատակազմը միջոցառումը լուսաբանելու նպատակով հավատարմագրելու է միայն լուսանկարիչների: ԶԼՄ բոլոր ներկայացուցիչների...
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Էրդողանը փաստացի հայտարարում է, որ Փաշինյանն էլ է իր հետ համամիտ, «նա հասկանում է», որ առանձնապես բան էլ չի եղել, անհիմն հիշողություններ են…
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ
Ակցիայի մասնակիցներն ապրիլի 24-ին՝ ժամը 12:00-ին, հավաքվելու  են Կիևյան...
ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության...
Ստամբուլի նահանգապետն արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել
Մինչեւ Կովիդ ամեն տարի...
Ամենաշատ