News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանը մտադիր է առաջիկա հինգ տարիների ընթացքում 4 կառավարվող տիեզերական առաքելություններ իրականացնել։ Առաքելություններն իրականացվելու են տիեզերակայանի շինարարության նախագծի շրջանակում։ Այս մասին հայտնել է Չինաստանի կառավարվող տիեզերական թռիչքների ծրագրի գրասենյակի ղեկավաի տեղակալ, Չինաստանի առաջին տիեզերագնաց Յան Լիվեյը, փոխանցում է «Սինհուան»։

Նրա խոսքով, երկու առաքելությունները կկայանան 2020-ին։ Չինաստանը մտադիր է տիեզերակայանի շինարարությունն ավարտել 2022-ին, մինչ այդ իրականացնելով ընդհանուր առմամբ մոտ 12 առաքելություն՝ տիեզերական սարքերի արձակումով, նկատել է Յան Լիվեյը։ Չինաստանի տիեզերակայանի առաջին առանցքային մոդուլը արձակվելու է 2019-ին, հետագայում նույնպես ծրագրվում է երկու փորձնական մոդուլների արձակումներ։ Կայանը տիեզերագնացներին  թույլ կտա տիեզերքում մնալ 3-6 ամիս։

Լիվեյը հայտնել է, որ հիմա տիեզերագնացներին են նախապատրաստում կայանի համար։ Չինաստանը նաեւ ծրագրում է այս տարվա ընթացքում համալրել տիեզերագնացների թիմը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ