Իրանի խորհրդարանում եւ Թեհրանում Իմամ Խոմեյնիի դամբարանի տարածքում իրականացված ահաբեկչությունների հետեւանքով 12 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդել է Իրանի արդարադատության նախարարությունը:

Գերատեսչության տվյալներով՝ վիրավորների թիվը հասել է 39-ի:

Հիշեցնենք, որ կանացի հագուստով չորս զինյալներ ներխուժել են Իրանի խորհրդարան, հարձակման է ենթարկվել նաեւ Իմամ Խոմեյնիի դամբարանը: