News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության նորընտիր պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը համոզված է, որ «Ազդարարման համակարգի» մասին օրինագիծը «հարիր չէ հայ տեսակին»:

«Ներքին ազդարարն ասում է, որ մի հիմնարկում աշխատող երկու մարդ հարաբերությունները կազմելիս պետք է ուշադիր լինեն մեկը մյուսի նկատմամբ, սա ավելորդ անջրպետ է առաջացնում: Այսօր բոլորս հայ ենք եւ եվրոպական արժեքները մեր արժեքներին չեն համապատասխանում: Իմ կարծիքով, ազդարարի ինստիտուտը հայերիս հարիր չէ, երեկ որ կարդում էի, միտքս եկավ, որ սա գործ տալու ինստիտուտ է, եկեք բոլորս բոլորիս դեմ գործ տանք, եկեք գնանք աշխատանքի, իրար աչքերի չնայենք, որ չվախենանք, որ հանկարծ գործ կտան: Մենք այսօր հայապահպանության խնդիր ունենք, հայի տեսակի պահպանման խնդիր ունենք եւ նման գաղափարներ սերմանելը հարիր չէ, թերեւս այսքանը, եկեք հայ մնանք»,- այսօր՝ հունիսի 7-ին, խորհրդարանում ասաց Անդրանիկ Կարապետյանը:

Նշենք, որ Ագզային ժողովում այսօր՝ հունիսի 7-ին, քննարկվում է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին օրինագիծը

Տպել
Ամենաշատ