News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 15-ից 10 օրով Հայաստանում էր գտնվում Ազատ ծրագրային ապահովման շարժման հիմնադիր, GNU նախագծի հեղինակ, ամերիկացի հայտնի ծրագրավորող Ռիչարդ Սթոլմանը:

«Առաջնորդության դպրոց» եւ «Տեղեկատվական տեխնոլոգիաների դպրոց» հիմնադրամների ջանքերով նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ Ռիչարդ Սթոլմանի  բաց դասը` «Ազատ ծրագրային ապահովումը եւ ձեր ազատությունը» թեմայով: Հանրահայտ ծրագրավորողը ներկաների հետ կիսեց համակարգչային ծրագրերն ազատ տարածելու իր գաղափարները: «Խոսքը ոչ թե անվճար ծրագրերի, այլ դրանց ազատ, բաց տարածման մասին է», - ասաց Ռ. Սթոլմանը` առանձնացնելով հիմնարար ազատությունները, որոնք ընկած են ազատ ծրագրային ապահովման գազափարախոսության հիմքում: Դրանք են` աշխատացնել ծրագրերը ինչպես ցանկանում ես, տեսնել եւ սովորել կոդերը, օգնել մնացածներին կրկնօրինակել, ինչպես նաեւ նպաստել ծրագրերի կատարելագործմանը:

«Համակարգչային ծրագրերի հեղինակային իրավունքներն ու բոլոր արտոնագրերը անիմաստ են, քանի որ տարածելով ծրագիրը` դու ոչ թե արդյունք ես փոխանցում, այլեւ գործիք, որ ամեն ոք կարող է օգտագործել յուրովի»,- NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց ամերիկացի հայտնի ծրագրավորողը:

«Ենթադրենք դուք ունեք համակարգչային ծրագիր, որն էլ պաշտպանված է հեղինակային իրավունքով: Բայց դուք նաեւ ընկեր ունեք, ով ուզում է ձեր ծրագրի օրինակն ունենալ: Այստեղ երկընտրանք է. կա՛մ հավատարիմ կմնաք ձեր ծրագրի ստեղծողներին ու օրինակը չտաք ընկերոջը, կա՛մ էլ դրանք տալ ընկերոջը` մի կողմ թողնելով հեղինակային իրավունքները»,- ասաց Սթոլմանը:

«Դիլեման երկու ելք ունի. կամ ընկերներ մի՜ ունեցեք, կամ էլ մի՜ օգտվեք նման ծրագրերից»,- կատակեց «Ազատ ծրագրային ապահովման» հիմնադիրը եւ արդեն լուրջ ավելացրեց, որ իրականում ոչ ոք չի կարող արգելել այս կամ այն ծրագրի օգտագործումը, տվյալ դեպքում  սահմանափակումներ պարզապես չպետք է լինեն:

Ռ.Սթոլմանի խոսքով` համակարգիչներն ու ծրագրերը ստեղծվել են մարդու կյանքն ավելի հեշտացնելու համար: Բայց պարադոքսն այն է, որ մի կողմից դրանք հեշտացնում են, իսկ մյուս կողմից էլ այնքան սահմանափակումներ են մտցնում, որ դրանց «հեշտության» մասին խոսելը կարծես ինքնանպատակ է դառնում:

«Տնտեսության մեջ կա մի պայման` եթե ուզում ես ինչ-որ բան անել, պետք է վճարես դրա հանդեպ որոշակի ուժ ունեցողին: Ազատ ծրագրային ապահովումը ազատում է դրանից եւ, ըստ այդմ, տնտեսապես ձեռնտու է»,-ասաց Ռ. Սթոլմանը: Նրա խոսքով` ազատ ծրագրային ապահովության մասին խոսելիս՝ ինքը նկատի ունի անկախությունը, այլ ոչ թե գինը, քանի որ այն մարդիկ, ովքեր օգտագործում են ազատ ծրագրակազմը, կարողանում են նաեւ կառավարել իրենց համակարգչային գործողությունները, ինչպես նաեւ արդեն առկա արդյունքի հիման վրա ստեղծել նորը:

«Կարծում եմ՝ ազատությունն ինքնին շատ ավելի կարեւոր է, քան հազարավոր վճարներից ազատվելը»,- ամփոփեց Ռ. Սթոլմանը:

Հայաստանում ազատ ծրագրային ապահովման օգտոգործումը խթանելու համար, Ռ. Սթոլմանի խոսքով` անհրաժեշտ է նախ հասարակությանը տեղեկացնել դրա կարեւորության մասին եւ կրթել դպրոցներից սկսած:

Նշենք, որ հայտնի ծրագրավորողը Հայաստան էր եկել «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի հրավերով:

Լուսինե Մովսիսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Ամենաշատ