News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը և տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը մասնակցեցին «Ռուսաստանյան ձեռներեցության օրեր 2017» միջազգային միջոցառմանը: Այն անցկացվեց «ՓՄՁ ոլորտին նորարարական աջակցություն ցուցաբերող կառույցների երկրորդ համառուսաստանյան կոնգրես» համաժողովի շրջանակում: Մայիսի 25-26- ը Մոսկվայում անցկացված համաժողովի ընթացքում միմյանց հանդիպելու և փորձը կիսելու հնարավորություն ունեին ՓՄՁ ոլորտին աջակցություն ցուցաբերող և իրենց գործիքակազմում նորարար մեթոդներ կիրառող բազմաթիվ կազմակերպություններ:

Կարեն Գևորգյանը քննարկումներից մեկի ընթացքում ներկայացրեց Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցության գործիքները, ուղղությունները և գործընկեր տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ իրականացվող ծրագրերը: Համաժողովի ընթացքում քննարկվել են նաև Ձեռնարկությունների եվրոպական ցանցի (ՁԵՑ) հնարավորությունների կիրառմամբ ՓՄՁ աջակցության կազմակերպությունների միջև կայուն և գործուն ցանց ստեղծելու ուղիները: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, ինչպես նաև ՁԵՑ անդամ մյուս մասնակիցները ներկայացրել են ցանցում իրենց գործունեությունը և դրա շրջանակում ՓՄՁ-ներին տրամադրվող աջակցությունը:

Համաժողովի ընթացքում քննարկվեցին են նաև ստեղծարար երիտասարդներին և պատանիներին աջակցություն ցուցաբերելու արդյունավետ ուղիները, Ռուսաստանի աջակցող կառույցները ներկայացրեցին ՓՄՁ աջակցության իրենց գործիքները և փորձը: Հանդիպումների ընթացքում Լևոն Մնացականյանը և Կարեն Գևորգյանը Ռուսաստանի և այլ երկրների կառույցների հետ ձեռք բերեցին համագործակցության և փորձի փոխանակման պայմանավորվածություններ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում կայացավ «Ամրապնդելով գործընկերային կապերը» հայ-իտալական ֆորումը (ֆոտո)
Հայկական կողմից համաժողովին մասնակցում էին շուրջ 180 գործարարներ...
«Գալիս են ձեզ մոտ աշխատելու». Փաշինյանը խոստովանեց, որ Խաչատուր Սուքիասյանը գործարար է
Հեռախոս չեն վերցնում, բիզնեսի հետ չեն աշխատում…
Արարատ Միրզոյանը հանդիպել է գերմանացի գործարարների հետ
Նախարար Միրզոյանը շրջայց է կատարել նաև «Giesecke+Devrient…
Գործարար աշխարհը պետք է գործ ունենա միայն հարկային մարմինների հետ. Ռոբերտ Քոչարյան
1999 թվականից էս կողմ Ոստիկանությունը, կամ անվտանգությունը որեւէ բիզնես մտե՞լ է…
Օգոստոսին եւս ունեցանք գնանկում, չորրորդ ամիսն անընդմեջ. գործարար
Կենտրոնական Բանկն ու Կառավարությունը դեռևս չեն օգտագործել լուրջ գործիքներ՝ նախաձեռնությունը վերցնելու մեր ձեռքը…
Արդյունաբերողների և գործարարների միությունը մտահոգիչ է համարում պետականացման մասին պաշտոնյաների կոչերը
Ականատես ենք լինում, որ կառավարության որոշ պաշտոնյաներ ու ԱԺ պատգամավորներ այս ընթացքում ակնհայտ նահանջ են դրսևորում․․․
Ամենաշատ