News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի նախագահ Միշել Թեմերը մտադիր չէ լքել իր պաշտոնը մինչեւ իր մանդատի գործողության ավարտը, այսինքն 2018-ի դեկտեմբերի 31-ը։ Այս մասին Թեմերը հայտնել է ագրոարդյունաբերական համալիրի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Արտասովոր բավականությամբ կարող եմ ասել, որ դուք մեր երկրի համար լավատեսության աղբյուր եք։ Ու հենց նման տրամադրվածությամբ ենք մենք ղեկավարելու այս կառավարությունը մինչեւ 2018-ի դեկտեմբերի 31-ը»,- ասել է Թեմերը, դիմելով հավաքվածներին։

Հունիսի 6-ին Բրազիլիայի Գերագույն ընտրական դատարանը վերսկսել է Թեմերի ու նախկին նախագահ Դիլմա Ռուսեֆի նախընտրական քարոզարշավների ֆինանսավորման հարցում հնարավոր խախտումների մասին գործի քննությունը։ Այդ լսումների արդյունքներով Թեմերը կարող է զրկվել իր պաշտոնից։ Նախագահական մանդատի ճակատագրի մասին որոշումը ընդունվելու է Գերագույն ընտրական դատարանի կազմում ընդգրկված յոթ դատավորների ձայների պարզ մեծամասնությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ