News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 8-ին, շարունակում է արտահերթ նիստը։

Արտահերթ նիստը հրավիրվել է ՀՀ Կառավարության առաջարկությամբ: Նախօրեին Ազգային ժողովը քննարկել է «Կոռուպցիայի կանխարգելման եւ կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին», «Ազդարարման համակարգի մասին», «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրինագծերը:

Այսօր ԱԺ-ն շարունակում է քննարկել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծն է՝ առաջին ընթերցմամբ:

Սեփականաշնորհման են ներկայացված 47 պետական ընկերություններ, որից 23-ը՝ սեփականաշնորհման նախկին ծրագրով: Կառավարությունն առաջարկում է մասնավորեցնել «Հայավտոկայանը», Երեւանի ոսկերչական գործարանի պետական բաժնետոմսերի փաթեթը, Կուրորտաբանության եւ ֆիզիոթերապիայի գիտահետազոտական ինստիտուտը, Հայաստանի Փոստի ազգային օպերատոր «Հայփոստը», «Հայֆիլմ» կինոստուդիան:

Ամենամեծ թվով օբյեկտներն առաջարկել է Առողջապահության նախարարությունը՝ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն եւ մի շարք փոքր հաստատություններ:

Այս ընկերությունների վաճառքից պետությունն ակնկալում է 35-36 մլրդ դրամ (74 մլն դոլար) ստանալ:

Օրակարգում ընդգրկված են նաեւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ու մի շարք այլ հարցեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ