News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը


Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում չպետք է ոչ քաղաքակիրթ տրանսպորտ լինի։ Այս մասին հունիսի 8-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը։

Նա Տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանին եւ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին հանձնարարեց աշխատանք տանել վարորդների հետ։ «Բոլոր խնդիրները դուք լավ գիտեք։ Անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին... Ուղղակի չի կարելի, որ մեր երկիրը նման կերպ մարդկանց դիմավորի։ 20-30 հազար դրամի դիմաց բերում են Երեւանյան լճի մոտ եւ ասում՝ սա Սեւանն է... Հետեւեք խստագույն կերպով»,- դիմելով ոստիկանապետին՝ ասաց վարչապետը։

Ի պատասխան՝ Գասպարյանը նկատեց, որ, ցավոք, տաքսու լիցենզիա ստանում է գործնականում յուրաքանչյուրը՝ նախկին դատապարտյալներ, նարկոդիսպանսերում հաշվառվածներ եւ այլն։ «Մենք ստուգում ենք, պահանջում ենք զրկել նրան լիցենզիայից, սակայն նրանք նորից են հայտնվում»,- ընդգծեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ