News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Երեւանի Ազատության հրապարակից քիչ առաջ մեկնարկել է «Սասն ծռեր» խմբի անդամների հարազատների եւ աջակիցների երթը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երթի մասնակիցները Ազատության հրապարակից ուղեւորվեցին դեպի Երեւանի Նուբարաշեն եւ Էրեեբունի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ այսօր ժամը 14-ին մեկնարկելու է «Սասնա ծռեր» խմբի անդամների դատավարությունը:

NEWS.am-ի թղթակից հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը նշեց, որ երթով իրենց աջակցությունն են ցույց տալիս «Սասնա ծռերի» տղաներին եւ հանրության ուշադրությունը հրավիրում «հայրենիքն ազատագրելու համար այդ քայլին գնացած տղաների վրա»:

Ալեք Ենիգոմշյանը նաեւ նշեց, որ դատավարությունից որեւէ ակնկալիք չունի: Նրա խոսքով, Հայաստանում դատարաններն անկախ չեն եւ դատավարության մեկնարկը դրական է միայն նրա համար, որ այդքան ժամանակ իրենց ձայնը արտահայտել չկարողացող «Սասնա ծռերի» անդամները կկարողանան ասել այն, ինչի համար իրենք գնացել են այդ քայլին:

Այս պահին երթի մասնակիցները Հանրապետության հրապարակում են, նրանք վանկարկում են «Ազատություն «Սասնա ծռերին», «Ազատվենք ներքին թշնամուց», «Սասնա ծռերը» ռազմագերիներ են»: Նրանք իրենց հետ բերել են նաեւ խմբի անդամների նկարներով պաստառներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ