News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Յուրաքանչյուր քաղաքացու պարտքը պիտի դառնա կոռուպցիայի մասին ազդարարելը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Անդրադառնալով ՀՅԴ խմբակցության նորաթուխ պատգամավոր Անդրանիկ Կարապետյանի հայտարարությանը, թե «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» օրինագծում ազդարարի ինստիտուտը «գործ տալու» ինստիտուտ է, որը հարիր չէ հային, Ռուստամյանն ասաց, որ նա իր մտքերն անհաջող է ձեւակերպել եւ ամենեւին էլ դեմ չէ, որ գործընկերը գործընկերոջ կոռումպացված լինելու մասին ահազանգի։

Նշենք, որ ՀՅԴ-ական պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը կարծում է, որ այդպիսով կխրախուսվի «գործ տալու» արատավոր երեւույթը։

«Նրա մտահոգությունն այն էր, որ  մթնոլորտը  չպղտորվի կոլեկտիվի մեջ, այսպես ասած, կլյաուզնիկությունը չխրախուսվի, բնական է, որ ինքը կողմ է, որ այդ համակարգը գործի։ Գուցե մի քիչ հաջող չարտահայտվեց նա»,-ասաց Ռուստամյանը:

Նրա պնդմամբ՝ յուրաքանչյուր քաղաքացու պարտքը պիտի դառնա արատավոր երեւույթների մասին ահազանգելը. «Պետք է ամեն ինչ անենք, որ գործի, ինքներս պիտի նպաստենք տարբեր տեսակի հանցագործություններ կանխարգելելուն։ Ես դա վատ բան չեմ համարում, դա պիտի դառնա ամեն մարդու քաղաքացու պարտքը, իսկ ինչ, պիտի ծածկենք հանցագործությունները որ խարոշի երեւա՞նք»։

Տպել
Ամենաշատ