News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Կատարի քաղաքացիների համար վիզաների չեղարկումը կապված է ոչ թե քաղաքականության, այլ տուրիզմի հետ: Հունիսի 8-ին՝ կռավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Կատարը այն երկրներից մեկն է, որոնք Հայաստանը դիտարկում է որպես տուրիզմի հեռանկարային շուկա: Վերջին ամիսներին Հայաստանն արդեն վիզաները չեղարկել է մի շարք այլ երկրների համար եւ նման եւս 6 համաձայնագիր է պատրաստում: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ ժամանողների համար հարմարություններ ստեղծելու հարցում մյուս երկրներն էլ են մրցակցում: Վրաստանում առանց վիզայի համաձայնագրերն ավելի մեծաթիվ են: Եվ սա է պատճառներից մեկը, թե ինչու են այնտեղ ավելի շատ զբոսաշրջիկներ մեկնում:

«Իսկ թե ինչու են իսլամական մի շարք երկրներ Կատարի հետ հարաբերությունները խզում՝ արդեն այլ հարց է, մերի հետ չկապված: Կատարը, լինելով սունիական երկիր, այնուամենայնիվ, չի միանում Իրանի դեմ կոալիցիային եւ համագործակցությանն ավելի է հակված: Սակայն այս հարցերը մեր հարթությունից դուրս են»,- հավելեց Քոչարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ