News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


«Սասնա ծռեր» խմբի անդամների գործով առաջին նիստին եկած հարազատներին թույլ չեն տալիս մտնել դատարանի շենք։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ կարգադրիչները եւ ոստիկանները պատճառաբանում են, որ դատական նիստերի դահլիճը փոքր է եւ այդ պատճառով չեն կարող հարազատներին թույլ տալ մտնել շենք։ Այս պահին դատարանի դիմաց իրավիճակը լարված է։

«Սասնա ծռերի» անդամների հարազատները պահանջում են, որ իրենց ներս թողնեն։ Նրանք հրում են դատարանի դիմաց դրված երկաթյա պատնեշները եւ փորձում մտնել դատարանի շենք։ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ամբաստանյալների հարազատների հետ զրույցում նշեց, որ դատարանի շենք ներս թողնելու համար իրենք պատասխանատու չեն, ոստիկանները այստեղ միայն կարգն են պահպանում։

Նշենք որ հրմշտոցի մեջ նաեւ վատացավ «Սասնա ծռերի» աջակիցներից մի կնոջ ինքնազգացողություն։ Դատարանի շենքի դիմաց նրա համար շտապօգնության մեքենա են կանչել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ