News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Թեթեւ արդյունաբերությանը պետք է խթաններ առաջարկել շրջաններում աշխատելու համար: Հունիսի 8-ին՝ կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Պետությունը պետք է աջակցի տեքստիլ, կաշվի եւ կոշիկի արդյունաբերությանը, նաեւ գորգագործությանը, հավելեց վարչապետը: Սրա հետ կապված նա ֆինանսների նախարար Վարդան Արամյանին ու տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանին հանձնարարեց 2 շաբաթում առաջարկներ ներկայացնել ներդրողների համար պայմանների բարելավման մասին:

Անհրաժեշտ է հասկանալ՝ արդյոք կարելի է բիզնեսին սուբսիդիաներ եւ արտոնություններ առաջարկել, եւ ինչ սահմաններում: Երեւանի սահմաններից դուրս պետք է արտոնություններն ավելի մեծ լինեն, քանի որ շրջաններում զբաղվածության խնդիրն առավել սուր է դրված, նշեց Կարապետյանը:

«Դրանից բացի, մենք պարոն Կարայանից կոշիկի արդյունաբերության ռազմավարություն ենք սպասում, որի զարգացման համար մեծ պոտենցիալ կա»,- նշեց վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 2-ին, կազմել է...
Շրջանառության հարկը պետք է ընդհանրապես դուրս գա. Հայաստանում պետք է լինի մեկ հարկային համակարգ. Փաշինյան
Ում պետք է օգնել, եկեք սուբսիդիաներով օգնենք, բերենք գումարը պետական բյուջե, ում կհամարենք, որ արդար է, որ օգնենք՝ օգնենք...
Հենց շրջանառության հարկի համակարգից թռնելու պահը գալիս է՝ մեր տնտեսվարողները արգելակները միացնում են. Փաշինյան
Ժամանակն է արձանագրել, որ  շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է...
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Բյուջետային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունից ելնելով...
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց Հարկային...
Ամենաշատ