News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Տեղային հայրենասիրությունը վտանգավոր է ՀՀ պետականության համար, դա վիրուս է: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, ԱԺ-ում «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների օրինագծի եւ հարակից օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ նշել է հայտարարել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, ամեն գյուղի բնակչություն համոզված է, որ ինքը Հայաստանում բացարձակապես առանձնահատուկ է: «Որ առանձնահատուկ մարդիկ են ապրում, որոնք կապ չունեն մնացած Հայաստանի հետ, որ մի նորագույն էթնոսի հիմք է հանդիսանում: Եթե այդ գյուղերին թույլ տանք, իրար մեջ նույնիսկ հսկիչ անցագրային կետեր եւ վիզային ռեժիմ կսահմանեն, որ Հայաստանի ուրիշ տարածքից առանց վիզայի իրենց գյուղ մտնելու հնարավորություն չլինի։ Որ մտնում ես՝ ասում ես՝ դե մեր գյուղը մի քիչ ուրիշ ձեւի գյուղ է, դուք չեք պատկերացնի»։

Փաշինյանը նշեց, որ շատ է շրջում մարզերում եւ ուզում է բոլոր մարզերի բնակչության «մտավախությունները» փարատել. «Մենք ունիտար ժողովուրդ ենք, այն առավելություններն ու թերությունները, որ ունեն գյումրեցիները, ունեն նաեւ կապանցիները։ Սա չի նշանակում, որ ոչ մի տարբերություն չկա, բայց, ասենք, երկու եղբայր իրարից ձայնով, դեմքի արտահայտությամբ են տարբերվում եւ այլն, բայց դա չի նշանակում, որ իրենք եղբայրներ չեն, այլ հարեւանի ընկերոջ բաջանաղի տղերք։ Այս տեղային հայրենասիրությունն ընդհանրապես պետք է արմատախիլ անել։ Իմ կարծիքով՝ դա մեր պետականության հիմքում դրված վիրուս է»։

Ինչ վերաբերում է համայնքների խոշորացման ծրագրին, Փաշինյանն ասաց, որ եթե պարզվի՝ դա էֆեկտիվ չէ, ի՞նչ է լինելու. «Ամեն մարզում ունենում ենք 4 խոշորացված համայնք, երաշխիքներ ունե՞նք, որ հետագայում մարզերը չենք խոշորացնելու, դարձնելու քաղաքներ»։

Գաղափարնինքը վատը չի, բայց պետք է համոզվածություն ունենանք, որ դա դրական արդյունք է բերելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 2-ին, կազմել է...
Շրջանառության հարկը պետք է ընդհանրապես դուրս գա. Հայաստանում պետք է լինի մեկ հարկային համակարգ. Փաշինյան
Ում պետք է օգնել, եկեք սուբսիդիաներով օգնենք, բերենք գումարը պետական բյուջե, ում կհամարենք, որ արդար է, որ օգնենք՝ օգնենք...
Հենց շրջանառության հարկի համակարգից թռնելու պահը գալիս է՝ մեր տնտեսվարողները արգելակները միացնում են. Փաշինյան
Ժամանակն է արձանագրել, որ  շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է...
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Բյուջետային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունից ելնելով...
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց Հարկային...
Ամենաշատ