News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզում, այսօր՝ հունիսի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 12։30-ի սահմաններոմ Nissan Teana մակնիշի 444 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան քաղաքում՝ Շահումյան փողոցում, վրաերթի է ենթարկել հետիոտնին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը ավտոմեքենայի համարանիշերը մեքենայի վրայից հանել է եւ դեպքի վայրից դիմել փախուստի, իսկ վրաերթի ենթարկվածը՝ Հրազդան քաղաքի բնակիչ 58-ամյա Վալերի Թ.-ն է, ով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։

Աղբյուրի տվյալներով, ավտոմեքենան հաշվառված է Հրազդանի քաղաքապետարանի հաշվեկշռում եւ սպասարկում է Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանին, իսկ ավտոմեքենան վարել է նրա որդին՝ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 8-րդ շենքի 11 բնակարանի բնակիչ՝ 17-ամյա Ռազմիկ Արամի Դանիելյանը։

Նշվում է, որ քաղաքապետի որդին ավտոմեքենան վարելու իրավունք չունի ու հիմա նրա հայրը փորձում է մեկ ուրիշին ներկայացնել՝ որպես վարորդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիան մտադիր է ավելացնել հանցագործ ներգաղթյալների արտաքսումների թիվը
Հարցն ուսումնասիրելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով...
Սանկտ Պետերբուրգի նավահանգստում 60 կգ կոկաինով բանանի խմբաքանակ է հայտնաբերվել. Baza
Նշվում է, որ կոնտեյների ստացողը Կրասնոյարսկից ընկերություն է...
«Վերջին շիշը ընկերոջս տանն է». Գյումրեցին գողացած խմիչքի մի մասը վաճառել էր, մի մասն էլ ընկերոջ հետ խմել էին
ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները գողության...
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
Արդեն տեղեկացվել է, որ 2024 թ․ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ին, մարտական հերթափոխ կատարելու ժամանակ, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի…
Սևբերետավորները ուժի կիրառմամբ գյուղացիներին բերման ենթարկելուց հետո ուրախ ողջագուրվում են
Համացանցում հայտնվել է տեսագրություն, թե ինչպես են Կիրանցում...
Երևանի Զատիկյանի անվան դպրոցում 13-ամյա աշակերտուհին միջոցառման ժամանակ հանկարծամահ է եղել
Դպրոցում կազմակերպված միջոցառման ժամանակ բեմում 13-ամյա աշակերտուհին վայր է ընկել և մահացել...
Ամենաշատ