News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Դժվար է ենթադրել, որ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները կսկսեն հայտարարել պետական վարչակազմում սեփական թերությունների մասին: Հունիսի 9-ին, «Կոռուպցիայի մասին նախազգուշացնող մարմնի» նիստում այս մասին հայտարարեց «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ 

Մարուքյանի կարծիքով՝ անանուն իրազեկիչները կարող են շատ օգտակար լինլ կոռուպցիայի դեմ պայքարում։ Սակայն դժվար է պատկերացնել, թե «իրազեկիչ» կդառնան իշխող կուսակցության ներկայացուցիչները։ Այդ մեխանիզմն առաջին հերթին ընդդիմության համար է։ Մարուքյանը հավելեց, որ այդ բողոքները պետք է քննարկի հանձնաժողովը։

«Հանձնաժողովը պետք է վերահսկվեր ընդդիմության կողմից՝ որպես իշխանությանը վերահսկելու միջոց։ Ներկա պայմաններում դա տեղի չունեցավ։ Սակայն ընդդիմությունն ու քաղաքացիական հասարակությունը առավելագույնն օգտագործում են իրենց ձեռքի տակ եղած հնարավորությունները», - հայտարարեց Մարուքյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ