Հայաստանի ԱԳՆ-ում հունիսի 8-ին, տեղի են ունեցել խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև` հյուսիսամերիկյան երկրների հետ համագործակցության հարցերով:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական կողմից խորհրդակցությունները վարել է ԱԳՆ Ամերիկայի վարչության պետի պաշտոնակատար Արման Հակոբյանը, իսկ ռուսական կողմից` ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի վարչության պետ Գեորգի Բորիսենկոն:
Արման Հակոբյանը ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ ու ՀՀ-Կանադա համագործակցությունը, իսկ Գեորգի Բորիսենկոն անդրադարձ է կատարել ռուս-ամերիկյան եւ ռուս-կանադական հարաբերություններին:
Խորհրդակցությունների ավարտին Ռուսաստանի արտգործնախարարության պատվիրակությանն ընդունել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը: