News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հերքել է մամուլում տարածված տեղեկությունը, թե իր դստեր հարսանիքին որպես երգիչ հրավիրված է եղել Ջասթին Թիմբերլեյքը։

Այսօր՝ հունիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ դստեր հարսանիքին դրսից հրավիրված է եղել միայն Ալեքսանդր Սերովը։

«Հենց ընենց ընկերս ա բերել իր կողմից։ Մնացած սաղ հայ երգիչներ են եղել»,- ասաց Սամվել Ալեքսանյանը։

Ալեքսանյանի խոսքով՝  եթե ինքը մեկ միլիոն դոլար ունենար, ինչպես գրում է մամուլը,  ոչ թե Թիմբերլեյքին կվճարեր իր դստեր հարսանիքին երգելու համար, այլ «մի հատ լավ արտադրություն» կհիմներ։

Անդրադառնալով Ալեքսանյանների ընտանիքին պատկանող շաքարի գործարանում օրերս տեղի ունեցած ողբերգական միջադեպին, ինչի հետեւանքով մեկ աշխատակից է մահացել, Ալեքսանյանն ասաց. «Ցավտ տանեմ, եղել ա, ինչ անեմ ես։ Այնուամենայնիվ, հարցին, թե ով է պատասխանատվություն կրելու, նա պատասխանեց, որ գործարան չունի։

Տպել
Ամենաշատ