News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ԶԻնված ուժերի գլխավոր շտաբը նոյեմբերի 25-ին Վրաստանի պաշտպանության նախարարությանն է փոխանցել նյութատեխնիկական միջոցներ:

«Վրաստանն ու Թուրքիան արդեն վաղուց համագործակցում են ռազմական ոլորտում: Այսօր թուրքական կողմը վրացական բանակին օգնություն է ցուցաբերել՝ լոգիստիկայի եւ թիկունքային ապահովման ոլորտում: Ցանկանում եմ մեծ շնորհակալություն հայտնել թուրքական կողմին այդ օգնության համար»,- ասել է Վրաստանի պաշտպանության փոխնախարար Նոդար Խարշիլաձեն:

Թուրքկան դրամաշնորհի շրջանակներում վրացական կողմից է փոխանցվել 8 ավտոմեքենա եւ տարբեր անվանումներով տեխնիկական սարքավորումներ:

Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ 2005-ին ստորագրված Ռազմական դրամաշնորհի մասին համաձայնագրի եւ լոգիստիկայի ոլորտում համագործակցության մասին արձանագրության շրջանակներում, թուրքական կողմը վրացական կողմին է փոխանցել 1,5 մլն դոլարի տեխնիկական օգնությունը, հաղորդում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ