News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Երեւանի նորընտիր ավագանու առաջին նիստն ուղեկցվել է սկանդալով: «Երկիր Ծիրանի» խմբակցությունը ցուցադրաբար բոյկոտել է նիստը, դրսում կազմակերպել ավագանու այլընտրանքային նիստ եւ ցույց տալու համար, որ ՀՀԿ-ին չարիք է համարում, դիմել է չարը խափանելու ժողովրդական մեթոդներին:  Մինչ Զարուհի Փոստանջյանն իր աշխատասենյակն էր փնտրում, ավագանին իր առաջին նիստում որոշեց Տարոն Մարգարյանի երդմնակալության օրը՝ հունիսի 12-ին: «Ելք»-ն ավագանու նիստին մասնակցել է առանց ինտրիգների:

Սկանդալ է տեղի ունեցել Երեւանի Օպերայի թատրոնում:  «Գայանե» բալետի ներկայացումը տապալվել է, նվագախմբի 80-ից ավելի երաժիշտները չեն ներկայացել: Ինչու է նվագախումբը նման քայլի դիմել, դեռեւս պաշտոնապես չի մեկնաբանվում: Խոսակցություններ կան, որ բոյկոտը կազմակերպել են վերջերս աշխատանքից ազատված Օպերայի վարչական մասի աշխատակիցները, որոնցից երեքը՝ փոխտնօրեն: 

Խնդրով զբաղվում է մշակույթի նախարարությունը, նախարար Արմեն Ամիրյանը հանդիպումներ է ունեցել Օպերայի գեղարվեստական ղեկավարի, փոխտնօրենների ու նվագախմբի անդամների հետ:

Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան: Աստանայում նա մասնակցելու է «Աստանա Էքսպո 2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը: Հայաստանը նույնպես ներկայացված է ցուցահանդեսին:

Նախօրեին ոստիկանությունը դիտարժան օպերացիա է իրականացրել  Կիեւյան փողոցում: Կանգնեցրել է շարասյունով երթեւեկող մեքենաները, դուրս բերել վարորդներին, պառկացրել գետնին, ոլորել ձեռքերը եւ բերման ենթարկել: Մեքենաների մեջ խուզարկության արդյունքում նաեւ զենքեր են հայտնաբերվել, որոնց օրինականությունը ստուգվում է: Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների՝ մեքենաներում գտնվողները քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյի մարդիկ են եղել: Կանեւսկոյի անունը կապվում է «Դոն Պիպոյի» եւ «Վստրեչի Ապերի» դեմ ծրագրված մահափորձի հետ:

Հրազդանում նախօրեին տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հեղինակը՝ Հրազդանի քաղաքապետի 17-ամյա որդին, մեկ օր անց ներկայացել է ոստիկանություն: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ի սկզբանե ոստիկանություն մեղայականով ներկայացել էր ոստիկանության, սակայն ժամեր անց պարզվել էր, որ իրականում վրաերթն իրականացրել է Հրազդանի քաղաքապետի անչափահաս որդին:

Քաղաքապետ Արամ Դանիելյանը NEWS.am-ի հետ զրույցում վստահեցրել է,  որ իր որդին դեպքի վայրից փախուստի չի դիմել, փորձել է նույնիսկ առաջին օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին:

Հիշեցնենք, որ մահացածը Հրազդանի բնակիչ էր, 58-ամյա Վալերի Թորոսյանը 4 երեխաների հայ էր

Սամվել Ալեքսանյանը հերքում է լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե անցած շաբաթ Երեւանում կայացած իր դստեր հարսանիքին երգել է Ջասթին Թիմբերլեյքը,  ինչի համար, ըստ մամուլի, Ալեքսանյանը 1 մլն դոլար էր վճարել: Լրագրողների հետ զրույցում պատգամավորը վստահեցրել է, որ դստեր հարսանիքին երգել են միայն հայ երգիչները, դրսից հրավիրված է եղել միայն Ալեքսանդր Սերովը:

Դոլարն ու եվրոն էժանացել են. ռուբլին կայուն է: Դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 539, բրիտանական ֆունտը՝ 614 դրամ, իսկ ռուբլին մնացել է անփոփոխ՝ 8,47 դրամ:

Հանրապետության տարածքում հունիսի 10-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը հունիսի 11-ից կնվազի 2-4 աստիճանով, այնուհետեւ նույնքան կբարձրանա

Մայրաքաղաքում հունիսի 10-ին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Երեւանում գիշերը կդիտվի +18+20, ցերեկը՝ +33+35 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ