News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սեփականաշնորհման է ներկայացված «Հայֆիլմ» ազգային կինոստուդիան, բայց ոչ թե Պետական ֆիլմադարանը։ NEWS.am-ի թղթակցին այս մասին հայտնել են Հայաստանի պետունեցվածքի կառավարման հարցերով հանձնաժողովում՝ 2017-2020 թթ․ մասնավորեցման ծրագրի կապակցությամբ։ Օրերս այդ ծրագրին հավանություն է տվել խորհրդարանը։

Երբ 2005-ին անհաջող սեփականաշնորհումից հետո պետությունը կինոստուդիան հետ է վերադարձրել, ֆիլմադարանը փոխանցվել էր մշակույթի նախարարության ենթակայությանը։ Դրա համար էլ ֆոնդը ներառված չէ ոչ կինոստուդիայի բալանսում, ոչ մասնավորեցման փաթեթում։

Ինչ վերաբերում է եկամուտներին, ապա վերջին տարիներին «Հայֆիլմը» (ամբողջական անվանումը՝ «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա») աշխատում էր վնասով, իսկ 2016-ը պլյուսով է փակել, բայց զուտ խորհրդանշական՝ 68 հազար դրամ։

«Կինոստուդիայի արդյունավետ աշխատանքի համար պետք են մեծ գումարներ։ Պետությունը չի նախատեսում նման աջակցություն, դրա համար էլ ավելի նպատակահարմար է այդ ընկերությունը սեփականաշնորհել»,- համարում են կոմիտեում։

2017-2020 թթ․ մասնավորեցման ծրագրով ընդամենը սեփականաշնորհման է ներկայացված 47 ձեռնարկություն, որոնց համար պետությունը, կոմիտեի մոտավոր գնահատականով, կստանա մոտ 35 մլրդ դրամ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ