News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Շուկան ազատ է, ինքն իրեն պետք է կարգավորի, բաց դա չի նշանակում, որ պետք է Հայաստան մտնի ցանկացած որակի ապրանք, ցանկացած ճանապարհներով: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, Կասյան փողոցում վերաբացված գյուղատնտեսական տոնավաճառում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ անդրադառնալով հայկական շուկայում հայտնվող մթերքներին, որոնք հաճախ թուրքական կամ ադրբեջանական են լինում:

Նրա խոսքով, եթե ամեն բան օրինականության սահմաններում է եւ շուկայական հարաբերությունների դրված քաղաքականության սահմաններում է, ուրեմն ամեն ինչ նորմալ է. «Բայց եթե մենք մրցակցային չենք ներմուծվողի հետ, այստեղ ես մեր դերը տեսնում եմ: Պետք է տեսնենք, թե ինչն է խանգարում, որ լինենք մրցակցային, որովհետեւ Հայաստանի բնակլիմալական պայմաններով մենք ցանկացած մթերքի դեպքում կարող ենք լինել ավելի արդյունավետ: Ուղղակի պետք է հասկանանք, թե որոնք են մեր թույլ կետերը»,-ընդգծեց նախարարը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հունիսի 10-ին, Կասյան փողոցում վերաբացվել է գյուղատնտեսական շուկան: Գյուղնախարար Իգնատի Առաքելյանը այցելել է շուկա, գնումներ կատարել, զրուցել գյուղացիների հետ, պատասխանել լրագրողների հարցերին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ