News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինկսի խմբի շրջանակում Ռուսաստանի ջանքերը՝ ուղղված արցախյան հակամարտության կարգավորմանը։ Այս մասին երեկ երեկոյան հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Ռուսաստանի օրվան նվիրված ելույթում։ 

Նրա խոսքով՝ հենց Ռուսաստանի շնորհիվ 1994 թվականի մայիսին արցախյան հակամարտության գոտում ստորագրվեց հրադադարի անժամկետ համաձայնագիրը, ինչը հնարավորություն տվեց սկսել խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները։ Եվ հիմա պաշտոնական Երեւանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Ռուսաստանի խաղաղարար ջանքերը, որոնք նա գործադրում է՝ անկախ Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումից։

Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առկա քառորդ դարի դիվանագիտական հարաբերությունների ընթացքում երկրների ղեկավարների ավելի քան 100 հանդիպում է տեղի ունեցել, ինչը եւս մեկ անգամ խոսում է դրանց առանձնահատուկ բնույթի մասին։ ԱԳ նախարարը հատկապես շեշտադրեց Երկրորդ աշխարհամարտին Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդների մասնակցությունը, մշակույթի ու արվեստի ոլորտում ընդհանուր արժեքները։

Ըստ Նալբանդյանի՝ մեծ նշանակություն ունի նաեւ տնտեսական համագործակցության զարգացումը։ Այս առումով բավական է նշել, որ Հայաստանում ներկայում ռուսական կապիտալով ավելի քան 2000 ձեռնարկություն է գործում։ «Հայաստանում միշտ ուրախ են եղբայրական Ռուսաստանի հաջողություններին, մենք վստահ ենք, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն այսուհետ նույնպես կզարգանան ու կխորանան»,- եզրափակեց Էդվարդ Նալբանդյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ԱԺ–ն ՌԴ–ից նամակ չի ստացել. ԱԺ նախագահի խոսնակ
Սիմոնյանի բացահայտ հակառուսական հայտարարությունները արտացոլում են...
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Մենք չենք կարող անտեսել նման ռուսատյաց ելույթները․․․
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Ամենաշատ