News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Ես բազմաթիվ երիտասարդ մարդկանց գիտեմ, որոնք շատ հարուստ մարդիկ են: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է ստացվել, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը զբաղեցնելով միայն պետական պաշտոններ, երիտասարդ տարիքում մեծ հարստություն է կուտակել:

«Ես բազմաթիվ երիտասարդ մարդկանց գիտեմ, որոնք շատ հարուստ մարդիկ են, դա դրա հետ կապ չունի»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ եթե այդ հարցում որեւէ մեկը անօրիանակության վերաբերյալ փաստեր ունի, թող դիմի  համապատասխան մարմիններին. «Ես չգիտեմ նրա եկամտի աղբյուրները եւ պարտավոր չեմ իմանալ»:

Հարցին, թե կարո՞ղ է մարդը հարստանալ քաղաքապետի աշխատավարձով, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Քաղաքապետի աշխատավարձով՝ ոչ, այլ տարբերակներով՝ այո»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ