News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մոտ ապագայում Մերձավոր Արեւելքում քրդական պետություն կստեղծվի։ Այս մասին հունիսի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Գիտութունների ակադեմիայի Աերեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Նրա խոսքով՝ դա անդառնալի գործընթաց է։ «Մենք մեծ ու բարդ գործընթացի ականատեսներ ենք դառնում։ Դա Մերձավոր Արեւելքում քրդական պետության ստեղծումն է։ Այդ գործընթացը շարունակվում է եւ կշարունակվի մի քանի տարի»,-նշեց Սաֆրաստյանը։ Ըստ նրա՝ Իրաքի հանրաքվեն կարող է տեղի ունենալ կամ չունենալ, սակայն կարեւոր է, որ գործընթացը շարունակվում է։ «Աշխարհաքաղաքական տեսանկյունից դա Մերձավոր Արեւելքում ամենակարեւոր գործընթացն է։ Մերձավոր Արեւելքը տարբեր ուժային կառույցների շահերի բախման կենտրոնում է»,- ընդգծեց թուրքագետը։ Նա հավելեց, որ Քրդական պետությունը կունենա մեծ տարածք, մեծ թվով ազգաբնակչություն եւ հարուստ բնական ռեսուրսներ, ներառյալ՝ էներգետիկ ռեսուրսները, ինչը կհանգեցնի տարածաշրջանում նոր բախումների։

Ավելի վաղ Իրաքի Քուրդիստանի նախագահի օգնականը հայտարարել է, որ 2017 թվականի սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե տեղի կունենա։ Իրաքյան Քուրդիստանն ինքնավարություն է Իրաքի կազմում, կարգավիճակն ամրագրված է երկրի Սահմանադրությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Bloomberg. Ռաիսին և Էրդողանը կքննարկեն Գազայի իրավիճակը և քրդերի նկատմամբ հակազդեցությունը
Էբրահիմ Ռաիսին և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ կվարեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի...
Թուրքիան սառեցրել է 82 կազմակերպությունների և մարդկանց ակտիվները՝ PKK-ի հետ ենթադրյալ կապերի համար
Մյուս կազմակերպությունները տեղակայված էին Ավստրիայում, Բելգիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում...
Ամենաշատ