News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Երեւան քաղաքը բախվում է մի շարք բարդ խնդիրների, որոնց համար անհրաժեշտ է լուծումներ գտնել: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, Երեւանի քաղաքապետարանում նորընտիր քաղաքապետ տարոն Մարգարյանի երդմնակալության արարողության ժամանակ իր խոսքում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով տրանսպորտի խնդրին, ՀՀ նախագահը, մասնավորապես, նշել է. «Այդ հարցերի շարքում է տրանսպորտի խնդիրը: Զարգանում է քաղաքը, անընդհատ ավելանում է քաղաքի փողոցներով երթեւեկող մեքենաների քանակը: Օրվա որոշակի ժամերին խցանումները դարձել են սովորական երեւույթ: Երեւանցիների եւ հյուրերի համար շարունակում են գոյություն ունենալ անհարմարություններ:

Որեւէ խնդրի լուծման համար նորից հեծանիվ հորինելու կարիքը չկա: Անհրաժեշտ է ուսումնասիրել միջազգային փորձը եւ տեսնել, թե որքանով է այն կիրառելի մեր պայմաններում: Որքան տեղյակ եմ՝ նման այլ քաղաքներում այս հարցի լուծումը տրվում է հանրային տրանսպորտի զարգացման եւ դրա գրավչության բարձրացման միջոցով: Գիտեմ, որ հեշտ խնդիր չեմ դրել, գիտեմ, որ միջազգային խորհրդատուի հետ միասին աշխատում եք այս ուղղությամբ, բայց դա պետք է լինի ձեր աշխատանքի ամենահիմնական ուղղություններից մեկը, եւ այդ աշխատանքներին պետք է արագություն հաղորդել»:

Նշենք, որ այսօր՝ հունիսի 12-ին, Երեւանի քաղաքապետարանում տեղի է ունեցել նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը, որին մասնակցել են նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, բազմաթիվ պաշտոնյաներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ