News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 12-ին, Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն եւ շնորհավորել դեսպան Իվան Վոլինկինին, դեսպանատան աշխատակիցներին եւ ի դեմս նրանց՝ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին, մաղթել խաղաղություն եւ բարօրություն:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաեւ շնորհավորական ուղերձներ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձում Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ անցած տարիներին հայ-ռուսական հարաբերությունները՝ հենված երկու երկրների ժողովուրդների բազմադարյա բարեկամության եւ եղբայրության ամուր հիմքի վրա, հարստացել են որակապես նոր բովանդակությամբ: Ակտիվ քաղաքական երկխոսությունը, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի առանցքային հարցերի շուրջ կառուցողական փոխգործակցությունը, տնտեսական, ռազմատեխնիկական, մշակութային-հումանիտար եւ այլ ոլորտներում երկկողմ նախագծերի համատեղ իրականացումը, Նախագահի խոսքով, լիովին համապատասխանում են Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների շահերին:

«Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կապահովենք Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական դաշնակցության ամբողջ համալիրի հետագա աճը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով՝ ի բարօրություն մեր երկրների եւ ժողովուրդների, ի շահ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ամրապնդման»,-ասված է ՌԴ նախագահին ուղված ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ինչո՞ւ Ռուսաստանը համաձայնեց խաղաղապահներին դուրս բերել Ղարաբաղից. «Stratfor»-ի վերլուծաբանի կարծիքը
Երկրորդ, ավելի կարևոր պատճառն է Ռուսաստանի համար՝ ցույց տալ, որ Հարավային Կովկասում նոր ռազմավարության շրջանակներում պատրաստ է հնարավորինս ցույց տալ...
Ամենաշատ