Հրազդանի բազմաբնակարանային շենքերից մեկում քիչ առաջ պայթյուն է տեղի ունեցել:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ պայթյունը տեղի է ունեցել Հրազդանի 2-րդ միկրոշրջանում: Դեպքի վայրում այս պահին աշխատում են ոստիկանության, ԱԻՆ եւ Շտպաօգնության աշխատակիցները: Հայտնի չէ՝ կան տուժածներ, թե ոչ:
Հարակից շենքերի բնակիչների խոսքով, նախնական տվյալով պայթյունը եղել է գազի պատճառով: