Հրազդանի բազմաբնակարանային շենքերից մեկում այսօր՝ հունիսի 12-ին, տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժածներ չկան:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ գազի պայթյունի պահին տանը եղել է տատիկը թոռան հետ, նրանք արագ լքել են բնակարանը, ինչից հետո տանը հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալով, տունն ամբողջությամբ այրվել է: