News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարդան Գերավետյանի մոտ առողջական լուրջ խնդիրներ են առաջացել: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Դավիթ Գյուրջյանը: Նա նշեց, որ իր պաշտպանյալի մոտ հայտնաբերվել է խպիպ եւ մեկ այլ նորագոյացություն, որի բնույթը դեռեւս պարզված չէ:

«Մի քանի օր առաջ նա գանգատվում էր կոկորդի հատվածում ցավերից, մենք դիմեցինք ՔԿՀ՝ համապատասխան ստուգում իրականացվեց եւ պարզվեց, որ կա  նորագոյացություն՝ կիստոզ, որի բնույթը դեռեւս պարզված չէ»,- ասաց նրա պաշտպան Դավիթ Գյուրջյանը:

Պաշտպանի խոսքով, արդեն դիմել է ՔԿՀ, որպեսզի անհապաղ քայլեր ձեռնարկվեն՝ նորագոյացության բնույթը պարզելու համար, սակայն, մեկ շաբաթ անց, դեռ ոչ մի քայլ չի ձեռնարկվել:  

«Սա շ ատ հրատապ հարց է, այսպիսի դեպքերում հերթագրման չեն սպասում, պետք է անհապաղ քայլեր ձեռնարկվեն ստուգման համար, սակայն, դեռ ոչինչ չի արվում: Պատկերացնում եք նորագոյացությունը ինչ երեւույթ է, օրերի հարցն է նույնիսկ վճռորոշ լինում»,-ասաց նա::

 Դավիթ Գյուրջյանի խոսքով, Վարդան Գերավետյանը ստուգումն անցել է Ան «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, իսկ մինչ այդ  «Նուբարաշեն» ՔԿՀ-ում  Վարդան Գերավետյանին հետազոտել է վիրաբույժը. «Վիրաբույժը եկել էր ստուգման, խցից պատուհանի միջով ընդամենը անցկացնելով իր ձեռքը, շոշափելով փորձել էր ախտորոշում կատարել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ