News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Ռուսական հայտնի Ա. Վ. Ալեքսանդրովի անվան երգի եւ պարի համույթը Ռուսաստանի օրվա առթիվ համերգով ելույթ է ունեցել Երեւանի Ռուս-հայկական համալսարանում: Համույթը նախկինում համալսարան այցելել է, սակայն այս անգամ բեմ է բարձրացել նորացված կազմով:

Արտիստների հայտնվելու առաջին պահից հանդիսատեսը դահլիճում նրանց հետ երգել է վաղուց ծանոթ երգերը՝ «Սմուգլյանկա», «Ալյոշա», «Օչի չորնիե», «Տրի տանկիստա», «Սեւաստոպոլսկիյ վալս»: Ելույթները հերթափոխվել են պարերով եւ ժողովրդական նվագարանների կատարումներով:

Ալեքսանդրովցիները ունկնդրին ուրախացրել են նաեւ հայերեն երգերով: Կատարումների թվում էին՝ «Մայրիկ», «Հայաստան», Իմ Հայաստան» ստեղծագործությունները:

Վերջում հնչել է «Կատյուշա» երգը: Ավանդույթի համաձայն՝ համույթը խնդրել է դահլիճին վերջին երգը միասին կատարել:

Համերգին մասնակցել են Ռուսաստանի դեսպանատան եւ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, նաեւ համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը:

Ա. Վ. Ալեքսանդրովի անվան երգի եւ պարի համույթը նոր կազմով առաջին անգամ ելույթ է ունեցել ընթացիկ տարվա փետրվարին: Հիշեցնենք, որ Սոչիի շրջանում դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած ավիաաղետի հետեւանքով զոհվեց 92 մարդ, որոնց թվում՝ համույթի 64 արտիստ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ